ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 20 » Հայկական պատվիրակությունը ջանք չի խնայի /ԵԽԽՎ—ում լավ արդյունքի հասնելու համար/
14:49
Հայկական պատվիրակությունը ջանք չի խնայի /ԵԽԽՎ—ում լավ արդյունքի հասնելու համար/

Մի քանի օրից կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված են հակահայկական զեկույցներ։ Հայկական պատվիրակությունը դեռեւս չի բարձրաձայնում, թե ինչպիսի միջոցներով, սակայն վստահեցնում է, որ փորձելու է չեզոքացնել ադրբեջանական նավթադոլարների ազդեցությունը եվրոպացի պատգամավորների վրա։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը»,— լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը՝ մանրամասնելով, որ ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն նախատեսվում է համակողմանի ուսումնասիրություն եւ զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան։ «Գիտեք նաեւ, որ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինը Ադրբեջանի քաղաքացի է եւ այնտեղ մեծ կապեր ունի։ Ուոլթերն էլ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել եւ ունի հակահայկական մոտեցումներ։ Նա այդ զեկույցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի քաղաքացիներ են տեղահանվել, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հայեր են այդ տարածքից տեղահանվել։ Այսինքն՝ նման զեկույցով փորձ է արվում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը»,– նշել է Բաբայանը։
Պատգամավորը վստահեցրել է, որ ոչ միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, այլ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ պաշտոնյաներ բոլոր ջանքերը գործադրել են՝ այդ զեկույցների քվեարկության օրը հաջողություն գրանցելու համար. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդյունքները մեզ համար լինեն դրական։ Ես հիմա չեմ կարող շատ բան ասել մեր քայլերի մասին, բայց վստահեցնում եմ, որ բոլոր ջանքերը գործադրվել են եւ գործադրվելու են»։
Պատգամավորի խոսքով, զեկույցների ընդունումը խախտելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ ԵԽԽՎ—ն այն հարթակը չէ, որտեղ կարող են հնչել հայտարարություններ, որոնք դուրս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից. «Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ»։
Վահան Բաբայանը շեշտել է, որ իրենց ծանր աշխատանք է սպասվում։ Իսկ ինչ վերաբերում է վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարի փոփոխությանը, ապա այդ մասին պատգամավորը ոչինչ չի լսել։
Վ. Բաբայանը վստահեցնում է, որ Հերմինե Նաղդալյանը փայլուն կերպով կատարում է իր պարտականությունները Ստրասբուրգում. «Մենք երբեք չենք կանգնել նման խնդրի առաջ, որ պատվիրակության ղեկավարը իրենից կախված ինչ—որ բան չի արել։ Ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական առումով էլ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, եւ այս դեպքում անձերի խնդիր, պատվիրակության անդամների կամ կազմի խնդիր չկա։ Գիտեք, որ պատվիրակությունը ձեւավորվում է խորհրդարանական խմբակցություններից, եւ մենք էլ միշտ պատրաստ ենք եղել զիջել մեր տեղը այն մարդկանց, ովքեր կարող են մեզանից լավ աշխատել»։
Անդրադառնալով ռուսական պատվիրակության առաջիկա նստաշրջանին չմասնակցելուն՝ նա ասել է. «Մեզ համար անակնկալ չէր, որ ռուսական պատվիրակությունն առաջիկա նստաշրջանին չի մասնակցելու, եւ մեր քայլերն ու հաշվարկներն արել ենք առանց ռուսական պատվիրակությանը հաշվի առնելու»։ Այնուամենայնիվ, պատգամավորն ընդգծել է, որ ռուսական պատվիրակության մասնակցությունը մեծ օգուտ կտար հայկական պատվիրակությանը հակահայկական զեկույցների ընդունումը ձախողելու հարցում. «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ եթե ռուսական պատվիրակությունը մասնակցեր նստաշրջանին, ապա քվեարկելու էին մեր օգտին, այլ տարբերակ լինել չէր կարող»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024