ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 14 » Համագործակցությունը կշարունակվի /Մեկ տարին սահման չէ/
14:51
Համագործակցությունը կշարունակվի /Մեկ տարին սահման չէ/

Աշխարհագրական հսկայական հեռավորություն եւ քաղաքակրթությունների տարբերություն։ Թվում է, թե այս գործոններն արդեն իսկ բավարար են, որպեսզի Հայաստանի եւ ծագող արեւի երկիր Ճապոնիայի միջեւ համագործակցությունը շատ թույլ լինի։ Սակայն պարզվում է հակառակը. արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է Ճապոնիայի դեսպանատունը, իսկ երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր կապեր։ 
Դեռ ավելին՝ անցյալ տարեսկզբին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը հաջորդող օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի հանդիպման ժամանակ ընդգծվեց երկու երկրների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին «ՀՀ»—ի խնդրանքով գնահատեց, թե որքանով է տարբեր ոլորտներում համագործակցությունը կայացել, եւ ինչպիսին են հեռանկարները. «Համագործակցությունն այս մեկ տարում զարգացել է, սակայն դրա խորացման գործընթացը կանգ չի առնելու։ Այն շարունակական է լինելու։ Մենք պատրաստվում ենք ավելի ու ավելի զարգացնել ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունները։ Անցյալ տարի Ճապոնիա այցելեց Հայաստանի խորհրդարանական թիմը, եւ արդեն որոշված է, որ պատասխան այցով Ճապոնիայից ժամանելու են ճապոնա—հայկական համագործակցության խորհրդարանական խմբի անդամները, որի վերաբերյալ բանակցել եմ Տոկիո կատարած վերջին այցիս ժամանակ։
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ասեմ, որ անցյալ տարի Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) աջակցել է Հայաստանի տնտեսության զարգացման ոլորտում, եւ դա շարունակական բնույթ է կրելու։ Պլաններ կան, որպեսզի եւ առեւտրի, եւ ներդրումների ոլորտում հայ—ճապոնական կապերն ավելի խորանան»։
Դեսպանը նաեւ նշեց, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունն ունի լրագրողների փոխանակման ծրագիր, եւ լրագրողների կողմից համապատասխան ցանկության դեպքում հարցը կդիտարկվի։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 426 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024