ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 15:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 15 » Համագործակցություն բոլոր ուղղություններով /Հայաստանում է Եվրոպայի հարցերով ԱՄՆ–ի նախագահի գլխավոր խորհրդատուն/
15:23
Համագործակցություն բոլոր ուղղություններով /Հայաստանում է Եվրոպայի հարցերով ԱՄՆ–ի նախագահի գլխավոր խորհրդատուն/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ–ի ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ–ի նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին։
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Կուպչանի այցը եւս իր նպաստը կբերի երկկողմ փոխգործակցության զարգացմանը։ ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ—ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, որի արդյունքում եղել են ձեռքբերումներ տարբեր ոլորտներում։ Նախագահը կարեւորել է ՀՀ տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը ցուցաբերված ԱՄՆ–ի աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան—ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
Չարլզ Կուպչանը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը աշխարհում խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում ստանձնած միջազգային պարտավորություններին եւ գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանն այդ առումով պատրաստակամ է նպաստել ՆԱՏՕ—ի միջազգային եւ բազմակողմ ձեւաչափով այլ կազմակերպությունների ջանքերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 366 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024