ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 19 » Պետությունը պարտավորություններ է ստանձնել
15:48
Պետությունը պարտավորություններ է ստանձնել

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կենսաթոշակից բացի, նաեւ պարգեւավճար կստանան.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ կենսաթոշակային տարիքից, աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու հանգամանքից, նշանակվում է ամենամսյա պարգեւավճար։ Այն կազմում է 30 հազար դրամ, որը համամասնորեն բաժանվում է ընտանիքի անդամների միջեւ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության կենսաթոշակային ապահովման բաժնի պետ Արմեն Աղաբալյանը։
Դիտարկմանը, թե որքանո՞վ են այդ ընտանիքներն իրազեկված իրենց իրավունքների մասին, բաժնի պետն ասաց, որ զոհված զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերը տարածքային զինկոմիսարիատներն ուղարկում են զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն։ Փաստաթղթերը այդտեղ գրանցելուց հետո ընտանիքը ստանում է համապատասխան զոհվածի կարգավիճակ, եւ ընտանիքի անդամներին բացատրում են նրանց իրավունքներն ու արտոնությունները։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում, նշեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներին կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ։ Իսկ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին զինվորական կենսաթոշակից բացի, կտրամադրվի ամսական պարգեւավճար։ «Զոհված ժամկետային զինծառայողների թոշակառու ծնողները կստանան 31 000 դրամ՝ գումարած պարգեւավճար՝ 30 000 դրամ, եւ կենսաթոշակը՝ կրկին 30 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ, շուրջ 90 000 դրամ»,–ասաց Սմբատ Սաիյանը։
Ինչ վերաբերում է զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներին, ապա այս դեպքում հաշվարկը փոքր–ինչ այլ է՝ նրանց պարագայում հավանականությունը ցածր է, որ երեխաներ կունենան, ուստի պարգեւավճարները հաշվարկվում են ծնողներին։ Յուրաքանչյուր ծնող, ով կստանա աշխատանքային կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի՝ կստանա նաեւ լրացուցիչ եւս 31 հազար դրամ պարգեւավճար, դրան գումարած եւս 30 հազար դրամ ընտանիքին։ «Այսինքն, յուրաքանչյուր ծնող կստանա շուրջ 90 հազար դրամ, եւ յուրաքանչյուրի կենսաթոշակի չափը միջինը կլինի 41 հազար դրամ»,–ասաց Սաիյանը։ Ի դեպ, եթե զոհված զինծառայողի ծնողները կենսաթոշակային տարիքի չեն, ապա նշված արտոնություններից չեն օգտվի, բայց անկախ կենսաթոշակային տարիքից՝ ընտանիքին կվճարվի 30 հազար դրամ պարգեւավճար։
Սմբատ Սաիյանը հիշեցրեց նաեւ, որ ՀՀ կառավարության ապրիլի 15—ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որպեսզի ներկայացվի զոհված զինծառայողների ընտանիքների կայուն եկամտով ապահովող համապատասխան ծրագիր։ «Այսինքն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում միջոցներն ուղղվում են զոհված զինծառայողների ավելի կարիքավոր անդամներին»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ապա սպայական անձնակազմի հաշմանդամ ճանաչված զինծառայողը, եթե առաջին խմբի հաշմանդամ է, կստանա 54 հազար դրամ կենսաթոշակ, երկրորդ խումբը՝ 50 հազար դրամ, երրորդը՝ 35 հազար դրամ։ «Բացի այդ, ի լրումն դրա՝ նրանք կստանան նաեւ համապատասխան պարգեւավճար 55, 48 եւ 36 հազար դրամի չափով։ Այսինքն՝ կստանան ամսական մոտ 110 հազար դրամ»,–ասաց Սաիյանը։
Նրա խոսքերով՝ պայմանագրային զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակի չափն ավելի ցածր է, դա հաշվարկելու համար հիմք է ընդունվում զինծառայողի ստացած աշխատավարձը։ Իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանված է հաշմանդամության 36, 26 եւ 18 հազար դրամ կենսաթոշակ՝ ըստ հաշմանադամության կարգի, սակայն ի լրումն դրա՝ նրանք կստանան նաեւ 55, 48 եւ 36 հազար դրամի չափով պարգեւավճար։ Սա նշանակում է, որ, օրինակ, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողն ամսական կստանա շուրջ 90 հազար դրամ։
Ինչ վերաբերում է կամավորականներին, ովքեր մասնակցել են ապրիլի 2—ից սկիզբ առած մարտական գործողություններին, զոհվել կամ ծանր վիրավորում են ստացել, ապա նրանց ընտանիքները եւս պետք է ներառվեն սոցիալական ապահովության ծրագրերում։
«1994 թվականից հետո առաջին անգամ մարտական գործողություններին մասնակցեցին նաեւ կամավորները։ Այստեղ մի առանձնահատկություն պետք է հաշվի առնել՝ նշված բոլոր երաշխիքները վերաբերում էին միայն զինծառայողներին։ Սակայն վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մինչեւ ապրիլի 20—ը կառավարություն ներկայացնի առաջարկություններ ապրիլի 1—ին հաջորդած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության խնդիրները լուծելու ուղղությամբ։ Սոցիալական պաշտպանության համակարգի տեսանկյունից զոհված կամավորականի ու զոհված զինվորականի ընտանիքի միջեւ տարբերություններ պետք է չլինեն»,–ընդգծեց Սմբատ Սաիյանը։
Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք եւ ծառայական պարտքը կատարելու դեպքում, զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է մեկ մլն դրամ փոխհատուցման գումար։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բաժնի պետ, իրավաբան Մարտին Մկրտչյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում։
Նրա խոսքերով՝ գումարը չի տրամադրվում այն դեպքում, երբ զոհվելը, մահանալը կամ հաշմանդամ դառնալը կանխամտածված օրինազանցության հետեւանք է։
Մարտին Մկրտչյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվում է 700 հազար դրամի չափով հուղարկավորության ծախսերի փոխհատուցման գումար, նաեւ՝ 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման եւ տեղադրման ծախսերի փոխհատուցման համար։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 437 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024