Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 13
Հայաստան են ժամանել այնպիսի խոշոր գիտնականներ, որոնց բարձր ինտելեկտը, ստեղծագործական տաղանդը, գիտական գործունեությունը զինել են ողջ մարդկությանը։ Այս մասին «Նոբելյան օրեր Երեւանում» միջոցառման բացմանն ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը։
«Մենք բարձր ենք գնահատում մեր գիտական ներուժը, մեծ հարգանք ունենք կրթության ավանդույթների նկատմամբ, բայց ունենք մի մեծ ցանկություն, որ այս 5 օրերի ընթացքում նոբելյան մրցանակակիրների օգնությամբ իրականում ստեղծենք եւ գործի մեջ դնենք գիտական նոր ծրագրեր ու ուղղություններ, ինչը թույլ կտա մեր երիտասարդներին, աշակերտներին ընդգրկվել այն ուղղությունների մեջ, որոնք առաջնորդում են Հայաստան ժամանած նոբելյան մրցանակակիրները»,–նշեց Միքայել Նարիմանյանը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունեն Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրների դասախոսություններից։
Հիշեցնենք, որ ապրիլի 12—16—ը Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ Երեւանում հանդես են գալու դասախոսություններով։ Մասնակիցների թվում են Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), Դան Շեխտմանը (Իսրայել), Ջոն Ուորենը (Ավստրալիա) եւ Էյիթի Նեգիսին (Ճապոնիա)։
«Նրանք կներկայացնեն գիտության այն ուղղությունները, ճյուղերը, դաշտը, որտեղ հասել են չափազանց բարձր արդյունքների։ Այդ արդյունքներն այսպես թե այնպես կապված են բժշկության, բժշկագիտության հետ եւ հզորացնում են մեր բժշկագիտությունը, բժշկական կրթությունը»,–նշեց Միքայել Նարիմանյանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
–Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները։
–Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման եւ ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որեւէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու։ Բաքվի կողմից ղաբարաղաադրբեջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2—5—ի իրադարձությունները եւ Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են։
Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե նրա սահմաններից դուրս։ Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը։
Համոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին։
|
Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի։
Արծվիկ Մինասյանը արհեստական է համարում Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարցադրումները, որոնք առաջանում են ղարաբաղաադրբեջանական շփման գծում կատարվածի վերաբերյալ միության անդամ երկրների դիրքորոշմամբ պայմանավորված. «Ես, որպես էկոնոմիկայի նախարար, դիտարկում եմ ցանկացած համագործակցություն, որը կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին՝ առանց որեւէ վերապահության։ Պետք չէ սպասել, թե որեւէ երկիր, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ, մեզ բլիթներ է բաժանելու։ Եթե ուզում ենք առաջ գնալ, զարգանալ, ապա նույն ակտիվ նախաձեռնողական, առանձին դեպքում նաեւ ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը պետք է վարենք նաեւ այս միության շրջանակներում։ Միայն այս դեպքում կարող ենք ասել, որ միությունից ստացանք ավելին, քան սպասում էինք»։
Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը խոսել է Հայաստանի՝ Եվրամիության տարածքում ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորության մասին՝ հավելելով, որ պետք է յուրաքաչյուր կառույցից հնարավորինս օգուտներ քաղել. «Մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք։ Ես վստահ եմ, որ առանձին դեպքերում սխալ թիրախի տանել երկիրը ճիշտ չէ, մենք հնարավորինս պետք է բոլորից օգտվենք»։
Ի պատասխան այն հարցադրման, որ եթե մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ—ից եւ ԵԱՏՄ—ից, նախարարն ասել է. «Այդ դեպքում
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|