Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 22
Ապրիլյան քառօրյա ռազմական բախումներից հետո արցախյան հակամարտության կարգավորման հարցը դարձել է ռուսական լրատվամիջոցների քննարկման թեմա։ Վկայակոչելով իրենց անանուն աղբյուրները, նրանք խնդրի լուծման տարբերակներ են մատուցում։ «Իզվեստիա» թերթն, օրինակ, գրել է, թե սեղանին արդեն հատուկ փաստաթուղթ կա դրված։ «Տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է»,–երեկ այս թեմայի շուրջ զրույցում կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարություններով, հաղորդագրություններով։
Բանակցությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ փոխարտգործնախարարը հայտնեց, որ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ «Ավելին ասեմ,—շարունակեց նա,–ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը։ Եվ բնական է, արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից։ Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետեւ երբ կրակում են, անհնարին է բանակցել։ Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի։ Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը
...
Կարդալ շարունակությունը »
|
Բրազիլական Ռիո դե Ժանեյրոն արդեն չորս տարի շարունակ երազանքի քաղաք է բազմահազար մարզիկների ու միլիոնավոր մարզասերների համար, ովքեր ցանկանում են մասնակցել սպորտի ու խաղաղության՝ քառամյակի գլխավոր տոնին։
Ավանդույթի համաձայն՝ օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ աշխարհում պետք է տիրեն խաղաղությունն ու համերաշխությունը, մարդասիրությունն ու գթասրտությունը, դադարեցվեն պատերազմները։ Ցավոք, 21—րդ դարը հետզհետե հեռանում է հաստատված ավանդույթներից։ Աշխարհի տարբեր անկյուններում գլուխ բարձրացրած հակամարտությունները որեւէ կերպ օլիմպիական սկզբունքներին ներդաշնակելու նշաններ ցույց չեն տալիս։
Բացառություն չէ նաեւ մեր տարածաշրջանը։ Երբ անցյալ տարի Բաքվում եվրոպական խաղեր էին անցկացվում, սահմանին անդորր էր, որովհետեւ մեր երկիրն ու Արցախը հասկանում են խաղաղության արժեքն ու քաղաքակրթական իմաստը։ Հիմա վիճակն այլ է, եւ միանգամայն ակնհայտ է՝ ում պատճառով։
Հունական Օլիմպիա ավանում՝ Հերայի նշանավոր տաճարում երեկ կայացավ օգոստոսին մեկնարկելիք 31—րդ ամառային օլիմպիական խաղերի ջահը վառելու պաշտոնական արարողությունը։ Հուսանք, որ այնուամենայնիվ օլիմպիական տարում օլիմպիական ջահի լույսը ինչ—որ հրաշքով կլուսավորի այն ղեկավարների մթագնած ուղեղը, որոնք երկիր ասելով հասկանում են միայն իրենց ընտանիքը եւ հանուն որի պատրաստ են զոհել մյուսներին։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|