–Բարի երեկո, պարո՛ն նախարար։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու ու հաղորդաշարին հյուրընկալվելու համար։ Սկսենք, երեւի թե, ամենակարեւոր հարցից. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ սկսվեց այս ամենը։
–Բարի երեկո։ Կարծում եմ՝ գլխավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում։ Ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, փորձեց հաջողության հասնել բանակցությունների միջոցով, բայց դարձյալ ձախողվեց։
Ես ընդհանրապես այդքան չեմ սիրում խոսել հաջողությունների կամ դիվանագիտական ձախողումների մասին, բայց լինում են հանգրվաններ, երբ պետք է որոշ բաների մասին բացել փակագծերը։
Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ ողջ միջազգային հանրությունը եւ այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են հայտնի երեք սկզբունքների մասին՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին։ Վերջերս՝ մի քանի օր առաջ, եռանախագահներն էին այստեղ, մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կրկին վերահաստատեցին այդ երեք սկզբունքները՝ որպես հիմք բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման համար, իսկ հաջորդ օրն ադրբեջանական ամբողջ մամուլը լույս տեսավ վերնագրերով, թե եռանախագահները պաշտպանել են տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես բանակցային գործընթացի, կարգավորման հիմք։ Արդյոք դա հաջողությո՞ւն է Ադրբեջանի համար։ Իհարկե՝ ոչ։ Արդյոք հաջողությո՞ւն է Ադրբեջանի համար այն, որ ամեն կերպ խուսափում են անգամ որեւէ հղում կատարել կամ հիշատակել
...
Կարդալ շարունակությունը »