Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին։
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նշելով, որ Ջեֆֆրի Ֆելթմանի այցը համընկել է այնպիսի բարդ ժամանակահատվածի հետ, երբ տարածաշրջանի անվտանգությունը կրկին վտանգված է, հանրապետության նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ 1994թ. զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանը սանձազերծել է ռազմական գործողություններ՝հերթական անգամ կոպտորեն խախտելով ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու հիմնարար սկզբունքը։ Նախագահ Սարգսյանն այս իրավիճակում էլ ավելի է կարեւորել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի՝որպես միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանության համար պատասխանատու կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը տարածաշրջանում։ ՀՀ Նախագահի խոսքով, Ջեֆֆրի Ֆելթմանի այցը Հայաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ հնարավորություն կընձեռի հանդիպումների արդյունքում հստակ եւ ճշգրիտ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին։
Ջեֆֆրի Ֆելթմանը, նշելով, որ ՄԱԿ—ը հանդիսանում է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դերակատարումը որպես խաղաղ կարգավորման համաձայնեցված ձեւաչափ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան—ՄԱԿ համագործակցությանը։ Ջեֆֆրի Ֆելթմանը նշել է, որ
...
Կարդալ շարունակությունը »