ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 19:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 12 » Հստակ եւ ճշգրիտ պատկերացում իրավիճակի մասին /ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի այցը Հայաստան/
15:06
Հստակ եւ ճշգրիտ պատկերացում իրավիճակի մասին /ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի այցը Հայաստան/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին։
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նշելով, որ Ջեֆֆրի Ֆելթմանի այցը համընկել է այնպիսի բարդ ժամանակահատվածի հետ, երբ տարածաշրջանի անվտանգությունը կրկին վտանգված է, հանրապետության նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ 1994թ. զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանը սանձազերծել է ռազմական գործողություններ՝հերթական անգամ կոպտորեն խախտելով ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու հիմնարար սկզբունքը։ Նախագահ Սարգսյանն այս իրավիճակում էլ ավելի է կարեւորել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի՝որպես միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանության համար պատասխանատու կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը տարածաշրջանում։ ՀՀ Նախագահի խոսքով, Ջեֆֆրի Ֆելթմանի այցը Հայաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ հնարավորություն կընձեռի հանդիպումների արդյունքում հստակ եւ ճշգրիտ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին։
Ջեֆֆրի Ֆելթմանը, նշելով, որ ՄԱԿ—ը հանդիսանում է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դերակատարումը որպես խաղաղ կարգավորման համաձայնեցված ձեւաչափ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան—ՄԱԿ համագործակցությանը։ Ջեֆֆրի Ֆելթմանը նշել է, որ ՄԱԿ—ում կարեւորում են այն դերը, որ կատարում է Հայաստանը կազմակերպությունում, մասնավորապես՝ՄԱԿ—ի կանոնադրության եւ սկզբունքների իրագործման գործում։ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ—ի եւ նրա կառույցների գործունեությանը։ Հայաստան—ՄԱԿ համագործակցության համատեքստում կողմերը կարեւորել են նաեւ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը, որպես համագործակցության լավ օրինակ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024