ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 09.11.2024, 15:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 26

Նախօրեին Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ համաշխարհային մարդասիրական «Ավրորա» («Aurora Prize for Awakening Humanity») մրցանակի առաջին արարողությունը, որին ներկա էին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն։ Ներկաների թվում էր լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով միջոցառման վերջում սրտի խոսք ասաց։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։
«100 կյանք» նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկի հեղինակավոր միջազգային ժյուրին, որի համանախագահներն են դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից ընտրեցին Մարգարեթ Բարանկիցեին։ Մրցանակը դափնեկրին հանձնեց Ջորջ Քլունին։ 
Ազգությամբ թութսի Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում։ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։
Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա ականատեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։
Այս դաժան մի ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման մասին Ֆրանսիայի կառավարության եւ նախագահի ուղերձով Երեւանում է (եւ այնուհետեւ Բաքու կայցելի) Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը։ 
Նրա խոսքով, տարածաշրջանի ներկա լարված իրավիճակում հնարավոր են նոր բռնկումներ, ուստի խաղաղվելու կոչն անհրաժեշտ է։ Ֆրանսիան, լինելով բարեկամ երկիր, ցանկանում է, որ Հայաստանն ապրի խաղաղ, բարեկեցիկ պայմաններում, քանզի պատերազմի հետեւանքով արդեն բազմաթիվ զոհեր կան թե զինվորականների, թե քաղաքացիական բնակչության շրջանում։ «Այս պատերազմը չափազանց մեծ տառապանք պատճառեց։ Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իրավիճակը։ Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ ու բերել եմ բանակցային գործընթացը վերսկսելու ուղերձը։ 30 տարի տեւած հակամարտությունը, որի հետեւանքով ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, չի կարող որակվել որպես սառեցված»,–երեկ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսին ասաց Արլեմ Դեզիրը։
Նա ընդգծեց, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծում չկա։ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, եւ մյուս համանախագահող երկրները ջանք չեն խնայելու ԼՂ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման համար. «Մեր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ միասին գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մադրիդյան սկզբունքները կենսագործվեն։ Այս սկզբունքների հիման վրա պետք է հենվի խաղաղությունը»։
Որպես առաջնային հրատապ գործողություններ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024