ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 02

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:

Նիստի սկզբում Հանրապետության Նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի սադրիչ գործողություններին ի պատասխան ձեռնարկված գործուն քայլերը` կանխելու սանձազերծված ագրեսիան: Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի Զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ասորական համայնքն ապրիլի 1—ին մեծ շուքով նշում է Նոր տարին։ Արարատի մարզի Վերին Դվինի գյուղապետարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ասորիների 6766 թվականին։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Միջոցառման մեկնարկին ընթերցվեց ասորիների Նոր տարվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը։
Լրագրողների հետ զրույցում Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծեց, որ ապրիլի 1—ին լրանում է ասորիների 6766 թվականը։ «Ասորիները Նոր տարին նշում են ապրիլի 1—ին, որովհետեւ Հին Ասորեստանում ընտրել են հենց այդ օրը, որը խորհրդանշում է գարնան, բնության զարթոնքը։ Դա նաեւ մեծ խորհուրդ է եղել պետականության պահպանման համար։ Հին Ասորեստանում Նոր տարին նշել են 12 օր՝ ապրիլի 1—ից մինչեւ 12—ը։ Եվ յուրաքանչյուր օր ունեցել է իր խորհուրդը։ Ես, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր ասորիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ»,–նշեց Լյուդմիլա Պետրովան։
ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նախ ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը։ «Նոր տարվա տոնակատարության մասնակցելը միշտ հաճելի է ցանկացած վայրում։ Ես այսօր առանձնահատուկ ուրախ եմ, որ այս առիթով գտնվում եմ Դվինում, որովհետեւ երկար ժամանակ ցանկանում էի այստեղ գալ, տեսնել, թե ինչպես են ասորիներն ապրում իրենց հայ հարեւանների հետ միասին։ Եվ այն, ինչ այստեղ տեսնում եմ, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024