ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 18:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 2 » Ասորիները գոհ են Հայաստանում ստեղծված պայմաններից /Ասորական համայնքը նշում է Նոր տարին/
13:00
Ասորիները գոհ են Հայաստանում ստեղծված պայմաններից /Ասորական համայնքը նշում է Նոր տարին/

Հայաստանի ասորական համայնքն ապրիլի 1—ին մեծ շուքով նշում է Նոր տարին։ Արարատի մարզի Վերին Դվինի գյուղապետարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ասորիների 6766 թվականին։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Միջոցառման մեկնարկին ընթերցվեց ասորիների Նոր տարվա կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը։
Լրագրողների հետ զրույցում Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծեց, որ ապրիլի 1—ին լրանում է ասորիների 6766 թվականը։ «Ասորիները Նոր տարին նշում են ապրիլի 1—ին, որովհետեւ Հին Ասորեստանում ընտրել են հենց այդ օրը, որը խորհրդանշում է գարնան, բնության զարթոնքը։ Դա նաեւ մեծ խորհուրդ է եղել պետականության պահպանման համար։ Հին Ասորեստանում Նոր տարին նշել են 12 օր՝ ապրիլի 1—ից մինչեւ 12—ը։ Եվ յուրաքանչյուր օր ունեցել է իր խորհուրդը։ Ես, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլոր ասորիներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ»,–նշեց Լյուդմիլա Պետրովան։
ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նախ ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը։ «Նոր տարվա տոնակատարության մասնակցելը միշտ հաճելի է ցանկացած վայրում։ Ես այսօր առանձնահատուկ ուրախ եմ, որ այս առիթով գտնվում եմ Դվինում, որովհետեւ երկար ժամանակ ցանկանում էի այստեղ գալ, տեսնել, թե ինչպես են ասորիներն ապրում իրենց հայ հարեւանների հետ միասին։ Եվ այն, ինչ այստեղ տեսնում եմ, ուղղակի շատ լավ օրինակ է, որը պետք է կրկնել նաեւ այլ երկրներում։ Թույլ տվեք շնորհավորել ձեզ այս տոնի առթիվ եւ նշել, որ ասորական համայնքը Միացյալ Նահանգներում՝ Դեթրոյթում, Չիկագոյում այսօր ձեզ հետ միասին նույնպես նշում է այս տոնը։ Իսկ հաջորդ անգամ, երբ լինեմ Միացյալ Նահանգներում, այսօրվա հետ կապված իմ հիշողությունները կկիսեմ նրանց հետ»,–նշեց դեսպանը։
Հայաստանի ասորիների «Աթուր» միության նախագահ Արսեն Միխայլովը նշեց, որ շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետությունում տոնել ասորական Նոր տարին։ «Ես ողջունում եմ բոլոր ասորիներին այս օրվա կապակցությամբ, քանզի այս օրը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի՝ էթնիկ մշակույթը պահպանելու տեսանկյունից։ Ելնելով սրանից՝ պետք է նշեմ, որ Հայաստանում ասորական համայնքը հասել է այն մակարդակին, որ կարողանում է պահպանել եւ զարգացնել իր լեզուն եւ մշակույթը»,–նշեց Միխայլովը։
Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ իրենց լայն հնարավորություններ ընձեռելու համար։ «Հայաստանի Հանրապետությունը մեզ տվել է մեծ հնարավորություններ, որոնք մենք այսօր պետք է օգտագործենք կրթական, մշակութային, ազգային ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու համար։ Եվ սխալ կլիներ, եթե չօգտվեինք այդ հնարավորություններից, որոնք տրված են մեզ Հայաստանում։ Օրինակ՝ հարեւան երկրներում մեր համայնքներն այդքան հնարավորություններ չունեն։ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող ասորական համայնքին մաղթում եմ հաջողություններ, առողջություն։ Թող երբեք չմոռանան՝ ովքեր են իրենք, ինչ արժեքներ են կրում եւ ինչպես պետք է զարգացնեն այդ արժեքները»,–հավելեց նա։
Միխայլովն անդրադարձավ նաեւ Սիրիայում եւ Իրաքում ասորիների խնդիրներին։ Նա ընդգծեց, որ ցավով են հետեւում այն ամենին, ինչ կատարվում է ասորի ժողովրդի հետ Սիրիայում եւ Իրաքում՝ հավելելով, որ բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ հարկավոր է վերջ դնել այդ ոճրագործությանն ասորի ժողովրդի նկատմամբ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024