ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 20.09.2019, 20:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [589]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [15]
Հասարակություն [779]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [74]
Զանազան [182]
Քաղաքականություն [610]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 23

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Էդվարդ Նալբանդյանը իր պաշտոնակցի հետ զրույցում ասաց, որ քննարկումների կարեւորագույն մասը նվիրված է լինելու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանը ուղղված քայլերին. «Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է շտկել. կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Նա ընդգծեց, որ Բաքվին սթափեցնելու համար այլեւս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու եւ կառուցողական դաշտ բերելու նպատակով։ Արտգործնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, թե ռազմական ճանապարհով կարող է հարցեր լուծել։
Ս. Լավրովը համաձայնեց, որ ուժի կիրառումն անընդունելի է, եւ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Նրանք ընդգծեցին 1994—1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման եւ զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարեւորությունը եւ դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հրատապությունը։
Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 187 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներին։ «Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել։ Հայաստանը եղել, մնում է եւ կլինի Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը»,–ասել է նա եւ հավելել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, իսկ առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի այցի արդյունքներին՝ նա կարեւորել է այն, որ ռուս պաշտոնյան, հանդես գալով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից, հայտարարեց, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրն անժամկետ է, եւ այն պետք է գործի։ Հակամարտության կարգավորման որեւէ նոր փաստաթուղթ չկա։
ՀՀԿ խոսնակը ընդգծել է նաեւ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման մասին դեռ վաղ է խոսել։
Նրա խոսքով, Սերգեյ Լավրովի այցից հետո հայ—ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կլինի առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշել է՝ Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 207 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը.
«Մենք պարզապես վստահ ենք, որ ցեղասպանությունը, ինչպես պնդում են ցեղասպանագետները, շարունակվում է այնքան, որքան շարունակվում է դրա ժխտումը, որքան շարունակվում է պատմության կեղծումը»,–երեկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում շատ էր քննարկվում այդ օրերին կուտակված ներուժը չկորցնելու հարցը։ «Այնպես ստացվեց, որ այդ միջոցառումների շարքում կայացած առաջին համաժողովի բազմաթիվ մասնակիցները մեզ սկսեցին կոչ անել Հայաստանը դարձնել հարթակ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար՝ պայքարելու, հանցագործության կանխարգելման, զոհերի իրավունքների պաշտպանության համար։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը քաղաքական—հասարակական հարթակ է խնդիրներ վեր հանելու, դրանց լուծման ճանապարհներ ուսումնասիրելու եւ երկարատեւ հետեւողական աշխատանքի մեկնարկի համար,–ասաց Վ. Սարգսյանը՝ նկատելով, որ այսօր Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը եւ շատ կարեւոր հանգրվանի հասել։–Շատ երկար ժամանակ մենք ցեղասպանությանը վերաբերվում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 196 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019