ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 23 » Ադրբեջանական ագրեսիայի թեման եւս չի «անտեսվի»
14:47
Ադրբեջանական ագրեսիայի թեման եւս չի «անտեսվի»

Երեւանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը.
«Մենք պարզապես վստահ ենք, որ ցեղասպանությունը, ինչպես պնդում են ցեղասպանագետները, շարունակվում է այնքան, որքան շարունակվում է դրա ժխտումը, որքան շարունակվում է պատմության կեղծումը»,–երեկ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում շատ էր քննարկվում այդ օրերին կուտակված ներուժը չկորցնելու հարցը։ «Այնպես ստացվեց, որ այդ միջոցառումների շարքում կայացած առաջին համաժողովի բազմաթիվ մասնակիցները մեզ սկսեցին կոչ անել Հայաստանը դարձնել հարթակ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար՝ պայքարելու, հանցագործության կանխարգելման, զոհերի իրավունքների պաշտպանության համար։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը քաղաքական—հասարակական հարթակ է խնդիրներ վեր հանելու, դրանց լուծման ճանապարհներ ուսումնասիրելու եւ երկարատեւ հետեւողական աշխատանքի մեկնարկի համար,–ասաց Վ. Սարգսյանը՝ նկատելով, որ այսօր Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը եւ շատ կարեւոր հանգրվանի հասել։–Շատ երկար ժամանակ մենք ցեղասպանությանը վերաբերվում էինք որպես ազգային ողբերգություն, բայց դա շատ հստակ նշված հանցագործություն է իր բոլոր հետեւանքներով եւ այն գործիքակազմով, որ միջազգային հանրությունը կարողացել է տարիների ընթացքում ձեւավորել այդ հանցագործության դեմ պայքարելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու խնդիրներ լուծելու համար»։
Առաջին գլոբալ ֆորումից հետո Հայաստանը եւս շատ կարեւոր քայլեր է արել ցեղասպանությունների դեմ պայքարի եւ նման երեւույթները կանխարգելելու ուղղությամբ։ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ—ում դեկտեմբերի 9—ը ցեղասպանությունների կանխարգելման եւ ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր դառնալը նախագահի աշխատակազմի ղեկավարը մեզ համար մեծ ձեռքբերում համարեց։
«Երկրորդ ձեռքբերումը մեր աշխատանքն էր ցեղասպանագետների խմբերի հետ, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք էին կատարում ցեղասպանության հանցագործության ուսումնասիրության եւ դրա դեմ պայքարի ձեւերի քննարկման շուրջ։ Բայց չկար քաղաքական այն հարթակը, որտեղ հնարավոր է պարբերաբար հավաքվել՝ քննարկելու ցեղասպանության հիմնախնդիրները։ Մենք եկանք այն եզրահանգման, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը պետք է դառնա պարբերական, որոշում կայացրեցինք, որ այսուհետ յուրաքանչյուր երկու տարին մեկ ապրիլին ֆորումը պետք է գումարվի»,–նշեց Վիգեն Սարգսյանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասաց. «Ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այս առաջնային խնդրի հետեւողական իրականացմանը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մակարդակով քննարկման առարկա դարձնել ինչպես 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, այնպես էլ բացառել աշխարհի տարբեր մասերում կրկնվող նմանօրինակ ոճրագործությունները»։
Նա չբացառեց, որ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ սանձազերծված ագրեսիան, մասնակիցների մոտեցումներից կախված, եւս քննարկման առարկա դառնա։
Վիգեն Սարգսյանն էլ ընդգծեց, որ թեեւ իրենք նպատակ չունեն գլոբալ ֆորումը դարձնել զուտ հայկական օրակարգի քննարկման հարթակ, բայց ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցող այսպիսի միջոցառումը չի կարող անմասն մնալ վերջին իրադարձություններից, որոնք մոտիկից հիշեցնում են ահաբեկչություն եւ չեն տարբերվում այն կազմակերպությունների գործելաոճից, որոնց մասին խոսվելու է համաժողովի ժամանակ։
Իսկ կառուցվածքային առումով ֆորումը կունենա չորս հիմնական բաժիններ։ Ֆորումի պաշտոնական բացումը կիրականացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո տեղի կունենա բարձրաստիճան երկխոսություն։ Այնուհետեւ տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդես գալու մեկնաբանություններով եւ իրենց հուզող հարցերը տալու զեկուցողներին։ Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները։ Կարեն Նազարյանը նշեց, որ նախատեսվում է գլոբալ ֆորումի արդյունքներով ընդունել փաստաթուղթ, որում արտացոլված կլինեն քննարկումների ժամանակ բարձրացված հարցերը, հիմնական թեմաները եւ հետագա անելիքները։ 
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հավելեց, որ ֆորումի ընթացքում ներկայացված բոլոր մտքերը կարող են դառնալ տարբեր երկրների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների քննարկման առարկա, վերածվել փաստաթղթերի։ «Աշխարհը լի է ցեղասպանության վտանգներով, եւ մենք մեր հանձնառությունն ենք համարում պահպանել այս ֆորումի նշանակությունը, այն դարձնել կարեւորագույն հարթակ հետագայում ավելի խորը մասնագիտական, ծանրակշիռ քաղաքական քննարկումների համար։ Առաջին ֆորումը բավականին մեծ հնչեղություն ստացավ։ Այս տարվա ֆորումն էլ ավելի կոնկրետ օրակարգով կրկին կունենա համապատասխան հնչեղություն։ Այս առումով Հայաստանի պատկան մարմինները հստակ անելու են ամեն ինչ, որպեսզի հետագա ընթացքը եւս մնա տրամաբանական շարունակության մեջ, որպեսզի մենք կարողանանք մեր թիրախները պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,–ասաց Զաքարյանը։
«Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70—ից ավելի արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել։ Ինչպես միշտ, ստեղծված են բոլոր պայմանները լրատվամիջոցների համար՝ կլինի մամուլի կենտրոն, հնարավորություն պատշաճ լուսաբանում իրականացնելու համար»,–նշեց Վիգեն Սարգսյանը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է ֆորումի բացման արարողությունը։ Բաց արբանյակային ազդանշանով հնարավոր կլինի ստանալ ողջ ֆորումի ընթացքն ուղիղ եթերում եւ ներկայացնել հեռուստադիտողներին կամ կայքերի ընթերցողներին։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ավելացրեց, որ այս տարի ֆորումի շրջանակներում կանցկացվի «Ավրորա» մրցանակաբաշխությունը IdEA հիմնադրամի աջակցությամբ, որի նպատակը ցեղասպանության հանցագործությունը վերապրողների իրավունքների պաշտպանության միջազգային ընթացակարգերի ամրապնդումն է։
«Առաջին անգամ այդ միջոցառման ընթացքում կներկայացվի մի նոր նյութ, որը պետք է որ միջազգային հետաքրքրություն ունենա։ Դա հումանիտար ինդեքսն է, որը աշխարհին կփորձի հայտնել, թե որ հումանիտար թեմաներն են այսօր ավելի հետաքրքիր մարդկանց, հասարակությանը, որ երկրներում որ թեմաներն են ավելի շատ հուզում, որքանով ճիշտ կամ սխալ է հասարակությունը հասկանում եւ ընկալում հումանիտար թեմաները, եւ շատ կարեւոր է, որ այդ նոր նյութը Հայաստանից է։ Թե «Ավրորա» դիալոգի, թե Երեւանի գլոբալ ֆորումի հումանիտար քննարկումների ներքո մենք նաեւ նոր նյութ ենք ներկայացնում աշխարհին»,–ընդգծեց «100 կյանք» եւ «Ավրորա» մրցանակի նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 486 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024