«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Արցախի ֆիասկո ապրեց նախ եւ առաջ շնորհիվ պաշտպանության բանակի քաջ զինվորների»,—լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մեր հերոսներին, բոլորին՝ թե՛ զոհված, թե՛ ողջ եւ նրանց ծնողներին։
Էդուարդ Շարմազանովը Չեխիայից, Լատվիայից եւ Հունաստանից ժամանած պատգամավորների հետ նոր է վերադարձել Արցախից։ Նրանք եկել էին իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան։ Շարմազանովը մեջբերել է պատգամավորների դիտարկումները, թե Արցախի ժողովուրդը իր պայքարում միայնակ չէ, եւ հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը. «Նրանք նշեցին, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Փարիզում, թե՛ Ղարաբաղում հնչող կրակոցները պետք է նույն նշանակությունն ունենան եվրոպական քաղաքակրթության համար»։
Շարմազանովն ընդգծել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը։ «Եվ պատահական չէ, որ Երեւանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ կարգավիճակի հարցն ամենաառանցքայինն է, եւ որ վճռական ու որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ։ Ուզի—չուզի Ադրբեջանը, Թուրքիային դա դուր կգա՞, թե ոչ, համանախագահների մակարդակով հնչեցվել է այս կարծիքը, ինչի մասին մշտապես խոսել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները։ Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ»։
Շարմազանովը նշել է, որ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության եր
...
Կարդալ շարունակությունը »