Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ տրամադրելու ծրագիրը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։
Նա նշեց, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար եւ հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը եւ կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը։
Ըստ նրա, ՀԲ—ն այս նոր ծրագրում օգտագործում է նոր գործիք՝ արդյունքահենք։ Ըստ Լ. Բեյլիի, այդ գործիքը օգտագործվում է այն դեպքում, երբ ՀԲ—ն փորձում է օժանդակել կառավարությանը համապարփակ աշխատանքներ իրականացնելու համար։
«Մենք խիստ կարեւորում ենք այս ոլորտին օժանդակությունը ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունն է դիմել, այլ մասնավորապես այն պատճառով, որ իրականացրել ենք երկու խոր վերլուծական աշխատանք»,–ասաց ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը։
Լ. Բեյլին նշեց, որ վերջին հինգ տարիներին էներգիա արտադրող պետական ընկերություններն իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու եւ մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրո
...
Կարդալ շարունակությունը »