ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 16:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 06

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ կապված՝ միջազգային կազմակերպություններն ու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հնչեցնել զենքերը վայր դնելու ու բանակցային սեղանի շուրջ նստելու կոչեր։ 
Երեկ Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԵԱՀԿ եռյակը (Սերբիա—2015, Գերմանիա—2016, Ավստրիա—2017) հայտարարություն են տարածել. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ—ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան եւ 2015թ. նախագահող Սերբիան խստորեն դատապարտում ենք շփման գծում աննախադեպ բռնությունների բռնկումը։ Ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Իրավիճակի վատթարացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին եւ ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»։
Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երեւան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն վիճակը, որում այսօր ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված վերջին ձախողվող ագրեսիայի հետեւանքով հայտվել է Ադրբեջանը, անմիջական հետեւանքն է նրա՝ որպես ահաբեկիչ ու ռազմատենչ երկրի հանդեպ դրսեւորվող ոչ համարժեք վերաբերմունքի։ Արձագանքները, որ այս օրերին հնչում են միջազգային տարբեր կառույցներից, տարբեր երկրներից, պետք է լինեին ավելի շուտ, ավելի կոշտ, ավելի հասցեական ու ավելի գործնական։
Սակայն անկախ միջազգային արձագանքներից, ինչպես միշտ, առաջին հերթին մենք՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հայկական սփյուռքը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բանակներն են այն ուժը, որոնք կոտրում են թե ագրեսորի ոգեւորությունը, թե մեջքը, Ադրբեջանին, ինչպես նաեւ այս կամ այն կերպ նրա պահվածքն ու գործողությունները խրախուսողներին գործնականում բացատրելով, որ ամեն անգամ զինադադարը չի կարող փրկել Ադրբեջանին։
Այս օրերին մեր ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի ու բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ, այս կամ այն կերպ օգտակար լինելու անկեղծ ցանկությամբ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք միասնական ուժ ենք ոչ միայն պատմության մեջ, անցյալում, այլեւ շարունակում ենք այդպիսին մնալ եւ ներկայում։ Որովհետեւ միասնությունը մեր էության մեջ է, որն ավելի արտահայտիչ է դառնում վտանգի ժամանակ։ Հերթական անգամ անհրաժեշտության դեպքում վեր ենք կանգնում բոլոր տեսակի տարաձայնություններից կամ անհամաձայնություններից, այդ թվում՝ եւ քաղաքական դաշտում։ Սա հենց այն ինքնաբուխ ասվածն է, որ անհարկի քաղաքական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չկորցնելով զգոնությունը, եւս մեկ լարված, անքուն գիշեր անցկացրեց Արցախը՝ դիմագրավելով թշնամու ռազմական ու քարոզչական հարձակումներին։ 
Ու քանի որ շփման գծում, հակառակորդի նախահարձակ ու ագրեսիվ ձեռնարկումների պատճառով, ինտենսիվ հրետակոծվում էին նաեւ Մարտակերտն ու շրջակա բնակավայրերը, վիճակը շարունակում էր ծայրաստիճան բարդ ու պայթյունավտանգ մնալ։ Միեւնույն ժամանակ, բոլոր ուղղություններում ակնհայտ էր ՊԲ ստորաբաժանումների առավելությունը ինչպես հակառակորդի կենդանի ուժերի, այնպես էլ ռազմական տեխնիկայի ոչնչացման տեսանկյունից։ Ու պատահական չէ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի ցինիկ հայտարարությունն այն մասին, թե «հայկական զորքերը դիրքերից հետ չքաշելու եւ ռազմագործողությունները շարունակելու դեպքում ադրբեջանական օդուժը ռմբակոծելու է Ստեփանակերտը»։
Ազերի ռազմական գերատեսչության ղեկավարի հերթական լկտի ու սադրիչ պահվածքը չէր կարող առաջ չբերել արցախցիների վրդովմունքը, ավելի շատ՝ արհամարհանքը։ 
Նպատակ ունենալով վախ, խուճապ եւ անհանգստություն առաջացնել բնակչության շրջանում՝ հակառակորդն ինչպիսի ծայրահեղ ու գազրելի միջոցների ասես, որ չի դիմում։ Օրինակ, ասենք՝ համացանցում նրա կողմից արված անհաջող ու անգրագետ այն քայլը, թե իբր ԼՂՀ ՊԲ հրամանատարը «նամակ—գրություն» է հղել Հայաստանի պաշտպանության նախարարին, որի բովանդակությունը, մասնավորապես, առնչվում է, այսպես կոչված, Արցախի բնակավայրերից (Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից) Հայաստան բնակչության «զանգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին Մեծամորի քաղաքապետարանի, համայնքի ավագանու և քաղաքի բնակիչների կողմից կազմակերպվեց սննդամթերքի և անհրաժեշտ այլ ապրանքների ձեռքբերման գործընթաց, պատերազմական իրավիճակում Արցախ մեկնած ազատամարտիկներին աջակցություն ցուցաբերելու համար:
իրենց նախաձեռնությամբ հայրենանվեր գործին միացան նաև ավագ դպրոցի տնօրեն Մ.Նիկողոսյանը, իր կոլեկտիվը և աշակերտները, որը արժանի է մեծ գնահատականի:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը իր շնորհակալությունն է հայտնում նախաձեռնության մասնակիցներին և Արցախ մեկնած կամավորներին ազգանվեր գործի համար:
Մեր հայրենիքը իր խիզախ զավակներով անպարտելի է… Փառք Մեր Հերոսներին
Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին Մեծամորի քաղաքապետարանի, համայնքի ավագանու և քաղաքի բնակիչների կողմից կազմակերպվեց սննդամթերքի և անհրաժեշտ այլ ապրանքների ձեռքբերման գործընթաց, պատերազմական իրավիճակում Արցախ մեկնած ազատամարտիկներին աջակցություն ցուցաբերելու համար:
իրենց նախաձեռնությամբ հայրենանվեր գործին միացան նաև ավագ դպրոցի տնօրեն Մ.Նիկողոսյանը, իր կոլեկտիվը և աշակերտները, որը արժանի է մեծ գնահատականի:
Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը իր շնորհակալությունն է հայտնում նախաձեռնության մասնակիցներին և Արցախ մեկնած կամավորներին ազգանվեր գործի համար:
Մեր հայրենիքը իր խիզախ զավակներով անպարտելի է… Փառք Մեր Հերոսներին

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 578 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024