ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 12.10.2024, 06:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 11

Պլանավորված եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելն ու հետաձգելը ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը համարում է աննորմալ երույթ, ոչ բարեկամական քայլ իրականացված Ղազախստանի կողմից։ Այս դեպքում պե՞տք է որ ՀՀ վարչապետը մեկնի Մոսկվա՝ մասնակցելու այդ նիստին։ Քաղաքագետը երկու ելք է տեսնում. «Ի նշան բողոքի չգնալ եւ դուռը խփել, կամ գնալ եւ սեղանի շուրջ նստած բոլորին հայտնել իր դժգոհությունը»։ Ըստ նրա, դուռը խփում են այն ժամանակ, երբ այլ ելք չի լինում, ուստի այս պահին ճիշտ է համարում գնալը՝ հստակ ներկայացնելու սեփական վերաբերմունքը։ 
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Մինսկի խմբի դերին, նա նշել է. «Միջնորդներն ունեն որոշակի պարտավորություններ, եւ եթե ռազմական նման գործողությունների, զարգացումների ժամանակ կողքից նայողի դերում են, սա խոսում է նրանց իմիջի, միջնորդական հնարավորությունների մասին»։ Նրա խոսքով, այս իրադարձություններից հետո ոչ միայն անտրամաբանական է, այլ նաեւ հանցավոր, որ ԼՂՀ—ում ԵԱՀԿ Մինսկի խումբը չունենա իր գրասենյակը։
Կ. Բեքարյանը նշել է, որ Մինսկի ընդհանուր խմբի հիմնական առաքելությունն է լինել չեզոք. «Հայաստանի դիվանագիտությունն իր ողջ ներուժով պետք է հասնի նրան, որ Թուրքիան դուրս գա Մինսկի խմբից, քանի որ ի դեմս Թուրքիայի տեսանք երկիր, որ ոչ միայն պատերազմը հրահրողի դերում էր, այլ նաեւ հրահրում էր շարունակել ռազմական գործողությունները։ Թուրքիան օր առաջ պետք է լքի Մինսկի խ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ընդունել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին եւ Պիեռ Անդիոյին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը։ Հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների եւ հնարավոր զարգացումների քննարկմանը։
Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրությունում նշված է. «Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին եւ ձեւավորված իրավիճակին։ Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները եւ զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները։ Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հերոսական եւ հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Հանրապետության նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ եւ ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, եւ մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը։ Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024