ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 11 » Ժողովուրդը պետք է շարունակի մնալ բանակի թիկունքին /Իսկ մեր դիվանագիտությունը պետք է բանակի լուծած խնդիրներից հետ չմնա/
15:01
Ժողովուրդը պետք է շարունակի մնալ բանակի թիկունքին /Իսկ մեր դիվանագիտությունը պետք է բանակի լուծած խնդիրներից հետ չմնա/

Պլանավորված եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելն ու հետաձգելը ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը համարում է աննորմալ երույթ, ոչ բարեկամական քայլ իրականացված Ղազախստանի կողմից։ Այս դեպքում պե՞տք է որ ՀՀ վարչապետը մեկնի Մոսկվա՝ մասնակցելու այդ նիստին։ Քաղաքագետը երկու ելք է տեսնում. «Ի նշան բողոքի չգնալ եւ դուռը խփել, կամ գնալ եւ սեղանի շուրջ նստած բոլորին հայտնել իր դժգոհությունը»։ Ըստ նրա, դուռը խփում են այն ժամանակ, երբ այլ ելք չի լինում, ուստի այս պահին ճիշտ է համարում գնալը՝ հստակ ներկայացնելու սեփական վերաբերմունքը։ 
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Մինսկի խմբի դերին, նա նշել է. «Միջնորդներն ունեն որոշակի պարտավորություններ, եւ եթե ռազմական նման գործողությունների, զարգացումների ժամանակ կողքից նայողի դերում են, սա խոսում է նրանց իմիջի, միջնորդական հնարավորությունների մասին»։ Նրա խոսքով, այս իրադարձություններից հետո ոչ միայն անտրամաբանական է, այլ նաեւ հանցավոր, որ ԼՂՀ—ում ԵԱՀԿ Մինսկի խումբը չունենա իր գրասենյակը։
Կ. Բեքարյանը նշել է, որ Մինսկի ընդհանուր խմբի հիմնական առաքելությունն է լինել չեզոք. «Հայաստանի դիվանագիտությունն իր ողջ ներուժով պետք է հասնի նրան, որ Թուրքիան դուրս գա Մինսկի խմբից, քանի որ ի դեմս Թուրքիայի տեսանք երկիր, որ ոչ միայն պատերազմը հրահրողի դերում էր, այլ նաեւ հրահրում էր շարունակել ռազմական գործողությունները։ Թուրքիան օր առաջ պետք է լքի Մինսկի խումբը»։
«Մեր դիվանագիտությունը պետք է բանակի լուծած խնդիրներից հետ չմնա։ Այս ամենը հնարավոր է քրտնաջան աշխատանքի պարագայում»,– ընդգծել է Կ. Բեքարյանը՝ հավելելով, որ հնարավոր է դա, եթե ժողովուրդը շարունակի մնալ բանակի թիկունքին, սեփական դիվանագիտության առաջ դնի հստակ պահանջներ եւ ցույց տա, որ կանգնած է նաեւ դիվանագիտության թիկունքին։
Ըստ նրա, հակառակորդն այս հարձակմանը պատրաստվել էր 22 տարի, սպառազինության համար ծախսել էր հսկայական գումարներ, այս ամենին գումարվել է նաեւ միջազգային հանրության անգործությունը. «Նախապես, երկար պատրաստված բլից—կրիգ տարբեր ուղղություններով։ Սակայն արդյունքը տեսնում ենք բոլորս։ Առանց վարանելու կանվանեի՝ Ադրբեջան պետության կրախ, Ալիեւի կլանի, իշխանության կրախ առավելապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի հաղթանակ։ Մինչդեռ նման պատրաստության դեպքում գոնե հակառակորդի տարածքի մեկ երրորդը պետք է ունենար»։
Կարեն Բեքարյանը նկատել է, որ շփան գծում տեղի ունեցած պատերազմական գործողությունները եւս մեկ անգամ աշխարհին ապացուցեցին, որ խնդրի որեւէ կարգավորում, առաջընթաց առանց Արցախի ուղղակիորեն հնարավոր չէ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշեց ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ կրած մեծ կորուստների պատճառով։ «Հրադադարը, սակայն, տեւական չի լինի, քանի որ Ալիեւը ամեն գնով փորձելու է փրկել իր քաղաքական դեմքը ինչպես իր հանրության, այնպես էլ միջազգային տարբեր շրջանակներում»,–ասել է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Հարկավոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունները վերաճեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ ներգրավելով ողջ տարածաշրջանը։ ԱԺ պատգամավորի խոսքով՝ պետք է նաեւ ստիպել Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ։
Միջազգային կոչերն արդյունք չեն տալիս, որովհետեւ այն կրկին շարունակում է մնալ անհասցե եւ, ըստ էության, ոչինչ չասող, ցանկությունների մակարդակում։ Այս մասին «Tert.am»—ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, որ չնայած միջազգային կոչերին եւ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը երեկ կրկին բազմիցս խախտել է հրադադարը, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն 2 փորձ եւ հետ շպրտվել։
Ինչ վերաբերում է նախագահի այն հայտարարությանը, որ մենք կռվում ենք հիմնականում 80—ականների զենքով, Արտակ Զաքարյանն արձագանքել է. «Նույնիսկ հին, 80—ականների զինատեսակներով Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջնագծին հնարավոր եղավ հետ մղել երեք օրերի ընթացքում Ադրբեջանի բանակի ուժգին հարձակումները, իսկ եթե Լեռնային Ղարաբաղը, առավելեւս Հայաստանն անhրաժեշտության դեպքում կիրառի նոր տեխնոլոգիաներ, Ադրբեջանից ոչինչ չի մնա»։
«Արցախի շուրջ մեծ ու բազմակողմանի խաղ է գնում, եւ եթե հայկական կողմն ինչ—որ տարածքներ հանձնի, դա կնշանակի, որ օգնում ենք հակառակորդին մոտենալ մեզ եւ արագ մեզ խեղդել»,–ասել է Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր—Թադեւոսյանը (Կոմանդոս)։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի լայնածավալ պատերազմ սկսվելու դեպքում, նա նշել է, որ Հայաստանին դա պետք չէ, քանի որ մարդկային կորուստներ կլինեն, բայց Ադրբեջանում նավթի վրա նստած են, եթե մի քանի արկ գցվի՝ Ադրբեջանի 40 տոկոսը կոչնչանա։
Կոմանդոսը ողջունել է, որ բոլորն այս օրերին ձգտում են իրենց մասնակցությունն ունենալ ղարաբաղաադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող ռազմական գործողություններին, հազարավոր կամավորներ գնացել են Ղարաբաղ։
«Մեր խնդիրն է, որ տասն անգամ պակաս գնան, բայց գնան այնպիսի մարդիկ, որոնց գնալն ավելի արդյունավետ կլինի»,—ասել է նա՝ հավելելով, որ դրա համար ուզում են ուսումնական կենտրոններ բացել։
Շփման գծում տեղի ունեցած բախումների ժամանակ հակառակորդի գործելաոճի վերաբերյալ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ասել է. «Խաղաղ բնակչության հանդեպ անլսելի հանցագործությունները, դաժան վերաբերմունքի դեպքերը, մարդկության եւ մարդասիրության դեմ իրավունքի ոտնահարումները, մարմինների նկատմամբ վայրագ եւ մինչ այսօր չնկարագրված մեթոդները հակադրվում են միջազգային բոլոր նորմերին։ Ադրբեջանը պահում է իրեն որպես ահաբեկչական խումբ, միավորում»։
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «The New York Times»—ում գրել է, որ կարգավորումը պահանջում է բարդ բազմազգ խաղաղապահ գործողություն եւ համակարգում ԱՄՆ—ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ, որոնք պետք է լինեն խաղաղության համաձայնագրի համատեղ երաշխավորողները։ Դա մեծ մարտահրավեր է, բայց որն անհրաժեշտ է Կովկասում աղետաբեր նոր պատերազմի հեռանկարի ֆոնին։ 
Գերտերությունները կարող են սկսել խաղաղության համաժողով հրավիրել Մինսկում, որն առաջին անգամ կոչ է արվել նախաձեռնել 1992 թվականին, բայց այդպես էլ անգամ փորձ չի արվել դա կազմակերպել։ «Դա ուղերձ կհղեր, որ աշխարհը, ի վերջո, լուրջ է ընդունում այս հակամարտությունը, քանի դեռ ուշ չէ»,– գրում է հեղինակը։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 388 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024