ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 26 » Ֆրանսիան Հայաստանի կողքին է /Հրադադարի պահպանումն ու դրա վերահսկողության հարցը հրատապ է/
09:50
Ֆրանսիան Հայաստանի կողքին է /Հրադադարի պահպանումն ու դրա վերահսկողության հարցը հրատապ է/

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման մասին Ֆրանսիայի կառավարության եւ նախագահի ուղերձով Երեւանում է (եւ այնուհետեւ Բաքու կայցելի) Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը։ 
Նրա խոսքով, տարածաշրջանի ներկա լարված իրավիճակում հնարավոր են նոր բռնկումներ, ուստի խաղաղվելու կոչն անհրաժեշտ է։ Ֆրանսիան, լինելով բարեկամ երկիր, ցանկանում է, որ Հայաստանն ապրի խաղաղ, բարեկեցիկ պայմաններում, քանզի պատերազմի հետեւանքով արդեն բազմաթիվ զոհեր կան թե զինվորականների, թե քաղաքացիական բնակչության շրջանում։ «Այս պատերազմը չափազանց մեծ տառապանք պատճառեց։ Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իրավիճակը։ Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ ու բերել եմ բանակցային գործընթացը վերսկսելու ուղերձը։ 30 տարի տեւած հակամարտությունը, որի հետեւանքով ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, չի կարող որակվել որպես սառեցված»,–երեկ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսին ասաց Արլեմ Դեզիրը։
Նա ընդգծեց, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծում չկա։ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, եւ մյուս համանախագահող երկրները ջանք չեն խնայելու ԼՂ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման համար. «Մեր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ միասին գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մադրիդյան սկզբունքները կենսագործվեն։ Այս սկզբունքների հիման վրա պետք է հենվի խաղաղությունը»։
Որպես առաջնային հրատապ գործողություններ, նա նշեց հրադադրի ռեժիմի պահպանման եւ վերահսկողական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը բոլոր այն վայրերում, որտեղ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն կա։ Այստեղ պետք է լինեն ե՛ւ տեխնիկական, ե՛ւ մարդկային միջոցներ, որոնք թույլ կտան ամեն վայրկյան ստուգել հրադադարի պահպանման իրողությունը. «Սա այն առաջարկների մի մասն է, որով 2014—ին Ֆրանսիայի նախագահ Օլանդը հանդես է եկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը։ Առաջարկ է եղել նաեւ ստեղծել վստահության մեխանիզմներ՝ բանակցային գործընթացի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով»։ 
Նախարարը տեղեկացրեց, որ Երեւանում ՀՀ նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ Ֆրանսիան իր բոլոր ջանքերով, ամբողջ ներուժով Հայաստանի կողքին է. «Խաղաղության իմ այս ուղերձը ես կհնչեցնեմ վաղը Բաքվում այնտեղ նախատեսված քաղաքական հանդիպումների ընթացքում»։
Նա ընդգծեց, որ չի կարող լինել միջազգային անվտանգություն առանց Մերձավոր Արեւելքի եւ կովկասյան տարածաշրջանի խաղաղության։
Պետքարտուղարն անդրադարձավ նաեւ հայ—ֆրանսիական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք շատ խոր արմատներ ունեն։ Որպես բարեկամության դրսեւորում, նա նշեց Ֆ. Օլանդի Հայաստան կատարած երկու այցելությունները։ Նա թվարկեց բարեկամության տարատեսակ դրսեւորումները՝ խորհրդարանականների միջեւ առկա համագործակցությունից մինչեւ ՏԻՄ—երի մակարդակով կապեր եւ այլն։
Անդրադառնալով ԵՄ—ի հետ Հայաստանի հարաբերություններին, ասաց, որ Ֆրանսիան ջատագովն է Հայաստանի եւ ԵՄ բանակցությունների, քանի որ նպատակն է սատարել Հայաստանին տնտեսական զարգացման առումով։
Ի դեպ, Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Դեզիրը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետեւ պատասխանել լրագրողների հարցերին։
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ինձ հանձնարարված էր այսօր գալ, բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իմ բաժին մեխակները դնել Հայոց ցեղասպանության զոհերի անմար շիրիմին… Փարիզում Կոմիտասի հուշարձանի հարեւանությամբ ֆրանսահայերի հետ մասնակցել եմ Հայոց ցեղասպանության 101—րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը»,–ասել է պետքարտուղարը։
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը, որը 20—րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբեք չպետք է մոռացվի աշխարհի ոչ մի հատվածում. «Արդեն 15 տարի է, ինչ Ֆրանսիան խորհրդարանի ստորին եւ վերին պալատների միահամուռ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հիմա մենք պետք է մարտնչենք, պայքարենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ընդունվի ողջ մարդկության կողմից։ Հնարավոր չէ հավուր պատշաճի կերտել ապագան՝ առանց հստակ գնահատական տալու այդ ցավալի իրադարձություններին։ Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024