ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 22 » ՀՀ—ի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել /Պարզաբանում է փոխարտգործնախարարը/
15:45
ՀՀ—ի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել /Պարզաբանում է փոխարտգործնախարարը/

Ապրիլյան քառօրյա ռազմական բախումներից հետո արցախյան հակամարտության կարգավորման հարցը դարձել է ռուսական լրատվամիջոցների քննարկման թեմա։ Վկայակոչելով իրենց անանուն աղբյուրները, նրանք խնդրի լուծման տարբերակներ են մատուցում։ «Իզվեստիա» թերթն, օրինակ, գրել է, թե սեղանին արդեն հատուկ փաստաթուղթ կա դրված։ «Տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է»,–երեկ այս թեմայի շուրջ զրույցում կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարություններով, հաղորդագրություններով։ 
Բանակցությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ փոխարտգործնախարարը հայտնեց, որ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ «Ավելին ասեմ,—շարունակեց նա,–ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը։ Եվ բնական է, արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից։ Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետեւ երբ կրակում են, անհնարին է բանակցել։ Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի։ Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են, կարող է խախտել»։ Հետեւաբար, բանախոսի խոսքերով, ապագայում էլ ցանկացած փուլում Ադրբեջանը կարող է հետ կանգնել իր ստորագրությունից։ Այդ բոլորը պետք է հաշվի առնել, երբ խոսքը վերաբերում է կարգավորման գործընթացին։
Ի դեպ, դիրքորոշումը հստակեցնելու վերաբերյալ հարցին էլ Շավարշ Քոչարյանն ի պատասխան՝ նկատեց, որ այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ. «Տեսեք, կա, այսպես ասած, հետաձգված հանրաքվեի գաղափարը։ Իհարկե, տարօրինակ է, քանի որ արդեն եղել է հանրաքվե, եւ Արցախի ժողովուրդը լիովին համապատասխանել է միջազգային իրավունքին, ժամանակին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է։ Ո՞րն էր իմաստը հետաձգված հանրաքվեի»։ Ըստ միջնորդների, Քոչարյանի խոսքով, դա ուղղված էր նրան, որ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը եւ ժամանակ ունենան, որպեսզի մատուցեն իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը։ Սակայն այս ժամանակահավածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե այդ ժամանակն օգտագործում է դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրդին բացատրելու դրա անխուսափելիությունը, այլ գործում է դրա հակառակ ուղղությամբ։ Սա արդեն, ըստ Քոչարյանի, ստիպում է այդ հարցում բանակցել այլ մոտեցումների մասին։ «Չի կարող լինել որեւէ նոր մոտեցում, որն Ադրբեջանը կարող է ընկալել որպես իր իրականացրած ագրեսիայի խրախուսում։ Եվ այդ հարցում մենք պետք է լինենք եւ լինելու ենք շատ հետեւողական»,–ընդգծեց Շավարշ Քոչարյանը։
Հ. Գ. «Արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ—ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով»։ Ըստ «Արմենպրեսի» այս մասին երեկ ԼՂ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր—գործադիր հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով ԼՂ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի՝ «Իզվեստիա» թերթի հայտնի հրապարակմանն առնչվող հարցին։ 
«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով։ Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները»,– ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը։ hhpress.am
Աստղինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 403 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024