ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 22 » Խաղաղության ու համերաշխության սպասումով /Կկարողանա՞ միավորել մարդկանց օլիմպիական վառվող ջահը Ռիոյի օլիպիադայից առաջ/
15:45
Խաղաղության ու համերաշխության սպասումով /Կկարողանա՞ միավորել մարդկանց օլիմպիական վառվող ջահը Ռիոյի օլիպիադայից առաջ/

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոն արդեն չորս տարի շարունակ երազանքի քաղաք է բազմահազար մարզիկների ու միլիոնավոր մարզասերների համար, ովքեր ցանկանում են մասնակցել սպորտի ու խաղաղության՝ քառամյակի գլխավոր տոնին։
Ավանդույթի համաձայն՝ օլիմպիական խաղերի ընթացքում ամբողջ աշխարհում պետք է տիրեն խաղաղությունն ու համերաշխությունը, մարդասիրությունն ու գթասրտությունը, դադարեցվեն պատերազմները։ Ցավոք, 21—րդ դարը հետզհետե հեռանում է հաստատված ավանդույթներից։ Աշխարհի տարբեր անկյուններում գլուխ բարձրացրած հակամարտությունները որեւէ կերպ օլիմպիական սկզբունքներին ներդաշնակելու նշաններ ցույց չեն տալիս։ 
Բացառություն չէ նաեւ մեր տարածաշրջանը։ Երբ անցյալ տարի Բաքվում եվրոպական խաղեր էին անցկացվում, սահմանին անդորր էր, որովհետեւ մեր երկիրն ու Արցախը հասկանում են խաղաղության արժեքն ու քաղաքակրթական իմաստը։ Հիմա վիճակն այլ է, եւ միանգամայն ակնհայտ է՝ ում պատճառով։
Հունական Օլիմպիա ավանում՝ Հերայի նշանավոր տաճարում երեկ կայացավ օգոստոսին մեկնարկելիք 31—րդ ամառային օլիմպիական խաղերի ջահը վառելու պաշտոնական արարողությունը։ Հուսանք, որ այնուամենայնիվ օլիմպիական տարում օլիմպիական ջահի լույսը ինչ—որ հրաշքով կլուսավորի այն ղեկավարների մթագնած ուղեղը, որոնք երկիր ասելով հասկանում են միայն իրենց ընտանիքը եւ հանուն որի պատրաստ են զոհել մյուսներին։
Դիտումներ: 363 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024