ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 06:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 13 » Կանխատեսված տնտեսական աճը կապահովվի /Մեր երկիրը ունի բացասական գործողությունները չեզոքացնելու ներուժ/
14:29
Կանխատեսված տնտեսական աճը կապահովվի /Մեր երկիրը ունի բացասական գործողությունները չեզոքացնելու ներուժ/

Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի։
Արծվիկ Մինասյանը արհեստական է համարում Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարցադրումները, որոնք առաջանում են ղարաբաղաադրբեջանական շփման գծում կատարվածի վերաբերյալ միության անդամ երկրների դիրքորոշմամբ պայմանավորված. «Ես, որպես էկոնոմիկայի նախարար, դիտարկում եմ ցանկացած համագործակցություն, որը կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին՝ առանց որեւէ վերապահության։ Պետք չէ սպասել, թե որեւէ երկիր, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ, մեզ բլիթներ է բաժանելու։ Եթե ուզում ենք առաջ գնալ, զարգանալ, ապա նույն ակտիվ նախաձեռնողական, առանձին դեպքում նաեւ ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը պետք է վարենք նաեւ այս միության շրջանակներում։ Միայն այս դեպքում կարող ենք ասել, որ միությունից ստացանք ավելին, քան սպասում էինք»։
Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը խոսել է Հայաստանի՝ Եվրամիության տարածքում ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու հնարավորության մասին՝ հավելելով, որ պետք է յուրաքաչյուր կառույցից հնարավորինս օգուտներ քաղել. «Մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք։ Ես վստահ եմ, որ առանձին դեպքերում սխալ թիրախի տանել երկիրը ճիշտ չէ, մենք հնարավորինս պետք է բոլորից օգտվենք»։
Ի պատասխան այն հարցադրման, որ եթե մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ—ից եւ ԵԱՏՄ—ից, նախարարն ասել է. «Այդ դեպքում ես կարող եմ հարց տալ՝ իսկ մենք այլընտրանքային անվտանգային համակարգ, ՀԱՊԿ—ից բացի, ունե՞նք, որ ընտրություն կատարենք»։
Նրա խոսքով, այժմ Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, առաջիկայում հնարավոր կլինի ոլորտում մի քանի լուրջ նախաձեռնությունների ականատեսը լինել։ «Միանշանակ է, որ մենք ռազմարդյունաբերական համալիր պետք է ունենանք, առանց որի հնարավոր չէ ապահովել բարձր պաշտպանունակություն։ Սա այն հատման կետն է, որտեղ տնտեսությունն ու անվտանգությունն ապահովում են միացյալ համակարգ ու ձեւավորում պաշտպանության հզորացումը։ Դա վերաբերում է արդյունաբերության հիմնական ուղղություններին՝ սկսած սարքաշինությունից, բարձր տեխնոլոգիաներից՝ ավարտած ռազմական արդյունաբերության մեջ մեր ամբողջ ճարտարագիտական ներուժի ներդրմանը»,–ասել է նախարարը։
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան մարտահրավեր է Հայաստանի տնտեսական աճի համար, բայց՝ հաղթահարելի, կարծիք է հայտնել Արծվիկ Մինասյանը։ «Որեւէ մեկը թող հույս չունենա, որ այդ բացասական գործողություններն ազդելու են։ Մենք պետք է ջանքեր գործադրենք եւ այդ ջանքերը գործադրելու ենք կրկնակի—եռակի ավելի համախմբվածությամբ՝ թե՛ ներդրումներ ներգրավելու եւ թե՛ Հայաստանի առեւտրաշրջանառությունը պատշաճ մակարդակի վրա պահելու ուղղությամբ։ Առանց տնտեսական առաջընթացի, առանց երկրում համախմբվածության մենք չենք կարող նաեւ մեր անվտանգությունը լիարժեք երաշխավորել։ Հետեւաբար, բանալին մեր համախմբվածության եւ տնտեսական նախաձեռնությունների առաջմղումն է»,–նշել է նախարարը։
Նա խնդրել է բոլորին մի կողմ թողնել ներքին տարաձայնությունները, համախմբվել նոր նախաձեռնությունների, ներդրողներ ներգրավելու, Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու հարցերի շուրջ։
Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ 2016—ին Հայաստանի համար կանխատեսված տնտեսական աճը կապահովվի. «Ես հիմա չեմ ուզում միանգամից ասել, բայց ակնհայտ է, որ մենք 3 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ ենք ունենալու այս տարի։ Դրա բոլոր նախադրյալներն այս տարի կան»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը համաձայն է, որ 1000 խորանարդ մետր գազի համար 15 դոլարի իջեցումն էական նպաստ չի կարող բերել Հայաստանի տնտեսությանը ապրանքների ինքնարժեքի իջեցման տեսանկյունից, բայց եւ ցանկացած էժանացում դրական իմպուլս բերում է։
«Ես շարունակում են մնալ իմ այն տեսակետին, որ մենք պետք է գազի ու այլ հումքային ապրանքների մասով Ռուսաստանի հետ անցում կատարենք միարժութային վճարման համակարգի, որպեսզի մի կողմից՝ չեզոքացնենք արտարժույթի տատանման ռիսկը, մյուս կողմից՝ էականորեն կապակցենք հումքի գների աճը ռուսական շուկայում նույն հումքի գների հետ։ Սա նշանակում է նաեւ վերանայել համաձայնագիրը»,–ասել է Արծվիկ Մինասյանը։
Նա շեշտել է հանգամանքը, որ երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է «գազի ու գազի գնի գոյացման համակարգին զուգահեռ որոնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ»։
Դիտումներ: 448 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024