ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 8 » Գործարար միջավայրի բարելավում. «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում»
14:06
Գործարար միջավայրի բարելավում. «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական բիզնես ասոցիացիան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը եւ նշել. «Գործարար համայնքի, ինչպես նաեւ տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունն այս միջոցառմանը թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ։    
ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ։ Մենք հռչակել եւ հետեւողականորեն իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ։ Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար։ Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ եւ ապահով զգան Հայաստանում։
Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ՝ մի կողմից հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող, մյուս կողմից՝ Եվրամիության հետ առեւտրում GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորությունները։ Արտոնյալ GSP առեւտրային ռեժիմ ունենք նաեւ Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի հետ։ Մեկ այլ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ վերջերս ստորագրված առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, որով ստեղծվում են բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։    Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ներդրումային ծրագրերին՝ նպատակ ունենալով աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը՝ առաջարկելով գործարարներին արտոնությունների լայն շրջանակ։ Այս համատեքստում, վստահ եմ, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում եւս իր նպաստը կբերի ներդրումների ներգրավման, գործարար համայնքի շահերի ներկայացման եւ պետություն–մասնավոր երկխոսության զարգացման տեսանկյունից։ Ամփոփելով խոսքս՝ մաղթում եմ ձեզ հաջողություն եւ արդյունավետ գործունեություն»։
Հայաստանը հայտնի է իր առեւտրական, գործարար ոճով, հայերի գենետիկ կոդում ամրագրված է ձեռնարկատիրական ջիղը, որի իրացման համար պետք է տարածք ու բարենպաստ օրենսդրություն ստեղծել, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ վարչապետին նշյալ ֆորումին մասնակցության համար՝ նշելով, որ նրա ներկայությունը խորհրդանշում է լավ գործարար միջավայր ստեղծելու կառավարության կողմից ներդրվող ջանքերը։ «Մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ՝ ավելի շատ եվրոպական գործընկերներ ունենալ, ովքեր Հայաստանում առեւտուր ու ներդրումներ կանեն։ Գալիք ամիսներին կկարողանանք բիզնես համայնքի ու Եվրոպական բիզնես ասոցիացիայի համագործակցությամբ նոր էջ բացել»,–ասել է Սվիտալսկին։
Խոսելով համաշխարհային տնտեսության առջեւ ծառացած խնդիրներից՝ ԵՄ դեսպանը նկատել է, որ տնտեսական աճ ապահովելու հարցը շատ երկրներում, այդ թվում՝ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ պետություններում, մարտահրավեր է։ «Հուսով եմ, որ մենք կկարողանանք օգտվել Հայաստանի հավելյալ արժեքից. Հայաստանը բնականորեն կամրջող երկիր է, հայերը գիտեն ինչպես կամուրջներ կառուցել այլ մշակույթների, հեռավոր տարածքների հետ»,–նշել է եվրոպացի պատվիրակը։
Սվիտալսկին ընդգծել է նաեւ, որ Հայաստանի ու Եվրամիության համագործակցության տեսանկյունից ներկայումս կարեւոր շրջափուլ է։ «Եվրոպացի գործարարների համար Հայաստանի միջավայրը շատ բարենպաստ է, մենք գնահատում ենք այդ ջանքերը, հիմա մնում է այդ միջավայրը վերածել ներդրումների ու առեւտրական հարաբերությունների»,–եզրափակել է Պյոտր Սվիտալսկին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ առաջիկայում կնքվելիք շրջանակային համաձայնագիրը շատ հարցերի պատասխանը կտա։ Նշյալ փաստաթղթի կիրառման արդյունքում ներդրումների ու առեւտրի ոլորտում ոչ միայն ԵՄ արժեհամակարգի ներթափանցումն է իրականանալու, այլեւ՝ Հայաստանի ակտիվության բարձրացումը ԵՄ շուկայում։ «Ելնելով այն հանգամանքից, որ համախմբված բիզնես շահի ներկայացումը կարեւորվում է տնտեսական քաղաքականության բոլոր ոլորտներում, եւ կառավարության քաղաքականությունն է արդար խաղի կանոնների հաստատումը՝ վստահ կարող ենք ասել, որ պատրաստ ենք համագործակցել (եթե անհրաժեշտ է անգամ առանձին հուշագրով) ու իրականացնել այն ծրագրերը, որոնք կբերեն Հայաստանի տնտեսական բարեկեցության աճին, եվրոպական արժեքների ավելի ամրապնդմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը»,–ասել է նախարարը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հույս է հայտնել, որ անցկացվող միջոցառումը հարթակ կհանդիսանա հետագայում Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնման համար։ «ՀՀ կառավարությունը մշտապես միջոցներ է ձեռնարկում Հայաստանում գործարարների համար թափանցիկ ու կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակով։ Մեր կողմից էլ նպատակաուղղված քայլեր են իրականացվում հարկային եւ մաքսային հավասարակշռված քաղաքականություն ապահովելու ուղղությամբ։ Վարչարարության արդարության, օրինականության պաշտպանությունը, տնտեսական միջավայրի հավասարությունը մեզ համար առաջնային սկզբունքներ են»,—հայտնել է պաշտոնյան։ Խոսելով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության մասին՝ Հովհաննես Հովսեփյանը նկատել է, որ դա նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլեւ այն երկրների համար, որոնք համագործակցում են մեր հանրապետության հետ։
ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման լայնածավալ ծրագիր է իրականացվում, որի արդյունքում Հայաստանի հյուսիսային սահմանակետերը համապատասխանելու են միջազգային չափանիշներին։ Դա բերելու է նրան, որ մարդկանց, ապրանքների միջսահմանային շարժը դառնալու է ավելի արդյունավետ։ «Ուզում եմ հավաստիացնել, որ ՊԵԿ—ը պատրաստ է եւ հարկային, եւ մաքսային ոլորտներում առկա խնդիրների քննարկմամբ ճիշտ լուծումների գնալ. ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներին»,–ասել է նա։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 402 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024