Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17—ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների արդյունքները։
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաեւ, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարեւորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի եւ անաչառ քննությունը, ինչպես նաեւ մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը։ Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ։
«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ եւս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու օրեր։ Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու։ Հիմա դրա ժամանակը չէ։ Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք։
Մեկ անգամ եւս ցավակ
...
Կարդալ շարունակությունը »