ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 08

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական բիզնես ասոցիացիան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը եւ նշել. «Գործարար համայնքի, ինչպես նաեւ տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունն այս միջոցառմանը թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ։    
ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ։ Մենք հռչակել եւ հետեւողականորեն իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ։ Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար։ Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ եւ ապահով զգան Հայաստանում։
Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ՝ մի կողմից հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ փորձագետները հրապարակել են «Հայկական ԱԷԿ—ի «սթրես—թեստի» հաշվետվությունը

Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է։ 2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ—ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ—ն դարձավ աշխարհում առաջատարը՝ իր պետություններում ԱԷԿ—ների ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ սթրես—թեստերի իրականացման ուղությամբ։
2015 թվականի օգոստոսին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանը ներկայացրեց «Հայկական ԱԷԿ—ի «սթրես—թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը»։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից, փորձագիտական գնահատումը կատարվեց հունիսի 21—ից 22—ը Հայաստանում։ 10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ։
Փորձագիտական գնահատման մանրամասներին կարող եք ծանոթանալ Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կայքէջում։
2011թ. հունիսի 23—ին Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը եւ Ուկրաինան Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորականության սկզբունքով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 564 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024