Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 27
Նախօրեի երեկոյան Խորենացու փողոցում տեղի ունեցած հավաքից ու խաղաղ երթից հետո թվում էր այդ տարածքում գիշերը խաղաղ կլինի, սակայն, ցավոք, ծավալվել են վտանգավոր իրադարձություններ։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25—ի երեկոյան՝ ժամը 20.00—ից մինչեւ կեսգիշերն ընկած ժամանակահատվածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու ավտոմեքենա։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01.00—ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։
Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Իրավապահներն անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանյան պետական կառավարման մարմինների եւ տարբեր ոլորտներում գործող շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչները Երեւանում մասնակցել են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկն ազդարարող աշխատաժողովին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սեւծովյան երկրների անդրսահմանային համագործակցության 2014—2020 ծրագիրը, որը 54 միլիոն եվրո արժողություն ունի, նախատեսված է ԵՄ անդամ եւ հարեւանության ութ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է ծրագրի մասնրամասները՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է երկրների միջեւ միջսահմանային համագործակցությունը խթանելու համար։ «ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը տարածաշրջանային է։ Դրանից կարող են օգտվել ութ երկրներ՝ Բուլղարիա, Թուրքիա, Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Հունաստան, Ռումինիա, Վրաստան։ Նախկինում կար նաեւ Ադրբեջանը, բայց որոշվեց, որ այն դուրս պետք է գա ու ներկայում ծրագրի շահառու չի համարվում։ Ծրագրի գաղափարախոսությունն է խթանել ութ երկրների միջեւ միջսահմանային համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը։ Ծրագրերը կարող են լինել 300 հազարից մինչեւ 1.5 միլիոն եվրոյի շրջանակներում։ Ամբողջ գումարը ԵՄ—ն տալիս է գրանտի տեսքով»,–ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ներկայացվող ծրագրերի համար պարտադիր պայման է ա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը անընդունելի է»,– «Aysor.am»—ին ասել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը։
1992—1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, արցախյան պատերազմի հերոս, գեներալ—լեյտենանտ Նորատ Տեր—Գրիգորյանցը խոր ցավ է ապրում՝ տեսնելով Հայաստանում առկա խնդիրները, սակայն չի ողջունում հարցեր լուծելու՝ «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած պայքարի միջոցները։ «168.am»—ի հետ զրույցում անդրադառնալով Երեւանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր—Գրիգորյանցն ասել է, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա ահաբեկչական ակտ է պետության, հայկական գործոնի, հայ ժողովրդի դեմ. «Այդ անկարգությունը, որին նրանք դիմել են, սխալ է, հակաժողովրդավարական, հակասահմանադրական է։ Իմ կարծիքն այն է, որ նման բաները կատեգորիկ կերպով վտանգավոր են հայ ժողովրդի համար։ Հայաստանում մայդանների ձեւավորումն անցանկալի է, դա հայ ժողովրդի դեմ հանցագործություն է։ Կարծում եմ, որ ՊՊԾ գունդը գրաված մարդիկ պետք է ինքնուրույն լքեն այդ տարածքը, ես միայն չեմ ասում, որ պետք է հանձնվեն, այլ ավելին՝ պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ իրենց խուլիգանական գործողությունների համար»։
Նրա խոսքով՝ այժմ ամենակարեւորն այն է, որ պետք է ամեն ինչ արվի՝ խնդիրը խաղա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|