ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 29

Արդեն 13 օր է, ինչ «Սասնա ծռեր» զինված խումբը գտնվում է իր գրաված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Խմբի 31 անդամներից Երեւանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ։
Չնայած ոստիկանության զգուշացմանը՝ հավաքներ չանցկացնելու Խորենացու փողոցում, քաղաքացիների մի խումբ դարձյալ հավաքվել է այդ վայրում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27—ին Երեւանի Խորենացի փողոցից եւ դրա հարակից տարածքից ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 66 անձ, որից 5—ը ներկայացվել է քննչական կոմիտե։ Բերման ենթարկվածներից 61—ը բաց է թողնվել։ 
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 28—ին, ժամը 10։00—ի դրությամբ Երեւանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի եւ հետագա զարգացումների հետեւանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4—ը՝ ոստիկան։ Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում։
Այս ընթացքում զինված խմբի անդամները շարունակում են ՊՊԾ գնդի տարածքում պահել պատանդառված չորս բուժաշխատողներից երեքին։ Ոչ միայն Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, այլեւ բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինյալներին ուղղված բազում կոչեր՝ նրանց ազատ արձակելու մասին։ Դրանցում մեծ է շեշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընթերցասեր հանրությունը նորություն ունի. գրականության եւ արվեստի թանգարանում երեկ կայացավ Գեւորգ Մադոյանի «Մեր օրերի Թուրքիան» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը։ Այն ներկայացնում է հեղինակի հուշագրությունը 1968թ. Թուրքիա կատարած շրջագայությունից։
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը խոսելով այդ այցի մասին՝ ասաց. «Ես չեմ ասում Արեւմտյան Հայաստան, որովհետեւ այդ թվականներին զբոսաշրջություն կոչվածի առաջին քայլերն էին արվում Թուրքիայում, եւ նրանք գիտեին ինչը պարտակել, ինչը ցուցադրել։ Այսինքն՝ այդ տուրիստական չվերթը ընդգրկեց միայն խոշոր քաղաքները՝ Ստամբուլ, Իզմիր եւ այլն։ Ու պատկերացրեք՝ եթե այդ խմբի մեջ դիպվածով հայտնվել էր Գեւորգ Մադոյանը՝ առաջնակարգ գիտնական եւ հայ, բնական է, որ այդ ամենի հետ մեկտեղ հայկական հետքերը պետք է որոներ, տեսներ՝ հայկական մշակութային երբեմնի շեն կենտրոններից ինչ էր մնացել»։
Թարգմանիչը՝ Գեւորգ Սարգսյանցը, ասաց, որ անձամբ պատիվ է ունեցել Գեւորգ Մադոյանին ճանաչելու։ Հետո ավելացրեց, որ նրա նկատածն ու նկարագրածն իրեն հետաքրքրել է։ Եվ գրքի հայերեն տարբերակն ընթերցելով, ուզել է մեկ այլ լեզվով եւս այն տպագրվի՝ ի լուր աշխարհի։
Գրքից մի դրվագ է առանձնացնում տանջված ժողովրդի մասին։ Ասում է՝ նշված չէ, որ հայեր են, բայց Մադոյանը ցույց է տալիս՝ ինչ վիճակում են։
«Ճի՛շտ է, ցերեկույթի առիթը գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսն է, բայց, կարծում եմ, որ ավելի շատ արժանին կմատուցենք Մադոյանների համբավավոր գերդաստանին, որովհետեւ 4, 5 սերունդ ունի հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 25–29—ը հերթական այցով Երեւանում էր գտնվում ԱՄՆ–ի խորհրդատվական թիմը։ Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրականացնելու եւ հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական թիմի կողմից հետագա աջակցության կարիքները։
Հուլիսի 27—ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում փորձագետները ներկայացրել են բանախոսություն նվիրված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի էությանը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում դրա ներդրման հարցերին։ Բանախոսները պարզաբանել են ղեկավարման ու կառավարման այս նոր փիլիսոփայության կարեւորագույն հատկանիշները եւ հիմնական մոտեցումները, պատասխանել են ունկնդիրների բարձրացրած հարցերին։
Այցի ընթացքում խորհրդատվական խումբը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի փորձնական նախագծի շուրջ մասնագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով։ Առաջին կուրսի կուրսանտական գումարտակի սպայակազմի եւ համալսարանի դասախոսների ու մեթոդիստների հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024