Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ նախօրեին տրվել է «Ոսկե ծիրան» Երեւանի 13—րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։
Ավանդական կինոփառատոնի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որում ասված է. «Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին։
Ուրախալի է, որ արդեն 13—րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարեւոր մշակութային իրադարձության կենտրոն։ Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի եւ նշանակության մասին։ Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ։ Ավելորդ չէ նաեւ կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին եւ նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է։ «Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլեւ մասնագետների համար։ Մշակութային—հոգեւոր առումով այն նաեւ փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ եւ արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է։ Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը։
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13—րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն եւ լեփ—լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին եւ հյուրերին՝ անմոռանալի տպավո
...
Կարդալ շարունակությունը »