Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո 9322 մարդու նկատմամբ դատական քննություն է անցկացվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալ, օդուժի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը հերքել է հեղաշրջման փորձի կազմակերպման հետ իր կապը, սակայն դատարանը նրա եւ եւս 25 գեներալի նկատմամբ կալանման որոշում է ընդունել։
«Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքը։ Գործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 եւ ազգային անվտանգության ծառայության 100—ից ավելի աշխատակիցներ։
Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱՄՆ—ում վտարանդի չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար, որին պաշտոնական Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իշխանությունների կոչով իրենց կողմնակիցները շարունակում են հավաքվել փողոցներում ու հրապարակներում։
«Ժողովրդավարական հերթապահություն» իրականացնող եւ բավական ագրեսիվ տրամադրված քաղաքացիները Չորում քաղաքում բեմադրել են Էրդողանի քաղաքական հ
...
Կարդալ շարունակությունը »