ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 28

Հուլիսի 27—ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը գտնվում է ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ձերբակալվածների պահման վայրում։ ՀՀ ԱԱԾ—ն մանրամասներ է ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամի ձերբակալման փաստի առնչությամբ։ 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը եւ շինությունները 2016թ. հուլիսի 17—ին զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27—ին՝ ժամը 19.50—ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել եւ ժամը 22.30—ին, դատավարական պատշաճ ընթացակարգով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան)։ Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38—219—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ։
«Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից։ Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը

 Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Իշխանության մոտեցումը հայտնել են հանրապետության նախագահը եւ կուսակցության խոսնակը։ Մեր մոտեցումը եղել եւ մնում է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի։ Նոր արյունահեղություն չպետք է թույլ տանք»,–ընդգծել է նա։
Անդրադառնալով նշված բանակցային գործընթացում հնարավոր զիջումների մասին խոսակցություններին՝ Նաղդալյանը շեշտել է, որ խնդիրը զիջումների մեջ չէ։ «Խնդիրները, որոնց մասին խոսվում է, մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, որոնց առնչությամբ բարեփոխումներ են ընթանում, սակայն այսօր դրանք ստվերվում են նոր հարցով՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»,–ասել է ԱԺ փոխխոսնակը։
Նաղդալյանն անդրադարձել է նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը՝ շեշտելով, որ այս հարցում ՀՀԿ—ի դիրքորոշումը հնչեցվել է ԱԺ նախագահի կողմից. «Կարծում ենք, որ խնդիրը արտահերթ նիստ գումարելը չէ, այլ իրավիճակը խաղաղ հանգուցալուծելն է։ Կան քրեական գործեր, ընթանում է քննություն, պատգամավորների կողմից այս հարցերի քննարկումը հղի է նոր սրացումներով։ Հիմնական մեր մոտեցումը եղել է՝ չվնասել այսօր ընթացող բանակցային գործընթացին»։
ԱԺ փոխնախագահը նաեւ իր մտահոգությունն է հայտնել բժիշկների պատանդառության հարցով՝ շեշտելով, որ այդ մոտեցումն անընդունելի է. «Աշխարհի ամենա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024