ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 28 » Չպետք է թույլ տալ արյունահեղություն /քննարկվել են Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները/
10:36
Չպետք է թույլ տալ արյունահեղություն /քննարկվել են Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները/

Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը

 Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Իշխանության մոտեցումը հայտնել են հանրապետության նախագահը եւ կուսակցության խոսնակը։ Մեր մոտեցումը եղել եւ մնում է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի։ Նոր արյունահեղություն չպետք է թույլ տանք»,–ընդգծել է նա։
Անդրադառնալով նշված բանակցային գործընթացում հնարավոր զիջումների մասին խոսակցություններին՝ Նաղդալյանը շեշտել է, որ խնդիրը զիջումների մեջ չէ։ «Խնդիրները, որոնց մասին խոսվում է, մեր երկրում տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, որոնց առնչությամբ բարեփոխումներ են ընթանում, սակայն այսօր դրանք ստվերվում են նոր հարցով՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության»,–ասել է ԱԺ փոխխոսնակը։
Նաղդալյանն անդրադարձել է նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը՝ շեշտելով, որ այս հարցում ՀՀԿ—ի դիրքորոշումը հնչեցվել է ԱԺ նախագահի կողմից. «Կարծում ենք, որ խնդիրը արտահերթ նիստ գումարելը չէ, այլ իրավիճակը խաղաղ հանգուցալուծելն է։ Կան քրեական գործեր, ընթանում է քննություն, պատգամավորների կողմից այս հարցերի քննարկումը հղի է նոր սրացումներով։ Հիմնական մեր մոտեցումը եղել է՝ չվնասել այսօր ընթացող բանակցային գործընթացին»։
ԱԺ փոխնախագահը նաեւ իր մտահոգությունն է հայտնել բժիշկների պատանդառության հարցով՝ շեշտելով, որ այդ մոտեցումն անընդունելի է. «Աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները անազատության մեջ են պահվում, երբ նրանք այնտեղ էին գնացել նրանց օգնություն ցույց տալու համար, բացի այդ, այդ օրերին էլ փորձել են օգնություն ցույց տալ։ Հատկապես մտահոգված եմ, որ նրանց մեջ կին կա։ Հուսով եմ, որ նրանք ազատության մեջ կլինեն եւ կկարողանան վիրավորներին բուժօգնություն ցույց տալ»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024