ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հուլիս » 29 » Հայաստանում էր ԱՄՆ խորհրդատվական թիմը / Փորձագետներին ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը/
09:39
Հայաստանում էր ԱՄՆ խորհրդատվական թիմը / Փորձագետներին ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը/

Հուլիսի 25–29—ը հերթական այցով Երեւանում էր գտնվում ԱՄՆ–ի խորհրդատվական թիմը։ Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրականացնելու եւ հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական թիմի կողմից հետագա աջակցության կարիքները։
Հուլիսի 27—ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում փորձագետները ներկայացրել են բանախոսություն նվիրված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի էությանը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում դրա ներդրման հարցերին։ Բանախոսները պարզաբանել են ղեկավարման ու կառավարման այս նոր փիլիսոփայության կարեւորագույն հատկանիշները եւ հիմնական մոտեցումները, պատասխանել են ունկնդիրների բարձրացրած հարցերին։
Այցի ընթացքում խորհրդատվական խումբը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի փորձնական նախագծի շուրջ մասնագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով։ Առաջին կուրսի կուրսանտական գումարտակի սպայակազմի եւ համալսարանի դասախոսների ու մեթոդիստների հետ քննարկվել են 2016թ. սեպտեմբերից մեկնարկելիք փորձնական նախագծի ներդրման կազմակերպչական հարցերը, կուրսանտների ծառայության եւ ուսման ոլորտներում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները։
Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող ԱՄՆ–ի թիմի այցի արդյունքներն ամփոփվել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ։ Փորձագետներին ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024