ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 7 » Թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է
09:24
Թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նոր կառավարության անդամների հետ.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կառավարություն եւ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ։ Հանրապետության նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջեւ։
«Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձեւավորման գործընթացը։ Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու, ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություն։ Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք։ Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Ե՛վ աշխարհում, ե՛ւ մեր տարածաշրջանում, ե՛ւ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա։ Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարեւաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ։ Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը եւ ունենալ զարգացում։ Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ եւ հետեւողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը։ Իմ համոզումն է, եւ աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է եւ պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների։ Կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի։ Մեր տնտեսության եւ, ընդհանրապես, հասարակության ներուժն ավելի կազմակերպված եւ նպատակային աշխատանքի մեջ է։ Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները։ Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը։ Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլեւ առաջին հերթին հավաքական մտածողության եւ հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում։ Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը։ Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, եւ ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին։ Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները։ Ես դա խոստանում եմ։ Ձեզ սատարելու են, աջակցելու են, ձեզ ոգեւորելու են, քայլելու են նույն ուղղությամբ, բայց ինչպես ասացի՝ շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում հաջողություն։ Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը։ Ուրեմն պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի։ Իմ հորդորն է՝ նվիրվե՛լ անմնացորդ։ Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես եւ պայմանավորվել ենք, նեղանալ եւ նեղսրտել չկա։ Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան։ Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքների անդամները եւ ձեր ընկերներն այս հանգամանքը կհասկանան։ Մի վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, դարձել եք կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում։ Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը ե՛ւ ձեր ընտանիքիների անդամների, ե՛ւ որ շատ կարեւոր է՝ մեր ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք։ Եղե՛ք միասնական։ Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, եւ ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու։ Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մենք, իրոք, շատ բան ունենք անելու եւ այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ։ Մենք պետք է միայն առաջ գնանք։ Նայե՛ք առաջ։ Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում։ Դա ամենից հեշտն է։ Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները։ Սա՛է միայն հաղթանակի բանաձեւը, եւ ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության։
Այսքանն էի ուզում ասել։ Եթե հարցեր կան, հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին»,—կառավարության անդամներին ասել է հանրապետության նախագահը։ 
Վարչապետ Կարեն Կարապետյանը թիմի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին վստահության ու պարտավորեցնող խոսքերի համար եւ հավաստիացրել, որ կառավարությունն իր ամենօրյա աշխատանքով ազդակ է հաղորդելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ գնալու վերաբերյալ։ Վարչապետը նշել է, որ մոտ օրերս ներկայացվելիք կառավարության ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ եւ ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորություն ապահովմանը։ Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունն իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով եւ պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները։ 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 343 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024