Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ՀՀ նախագահի նստավայրում նրանց դիմավորել է ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ սեղմ կազմով նիստը։
Այն վարել է հավաքական անվտանգության խորհրդում 2015—2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Սերժ Սարգսյանը։
Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին եւ նշելով, որ փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ—ում, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս երեւանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը։
«Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից եւ արդյունավետ, լինի կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին եւ, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զար
...
Կարդալ շարունակությունը »