ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ–ի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ–ի նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ–ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում։ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք։ Ընդգծելով ՊԵԿ–ի գործունեության կարեւորությունը՝ որպես առաջին գծում աշխատող կառույց, վարչապետը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել այն խաղի կանոններն ու ուղղությունները, որոնք դրված են լինելու ՊԵԿ հետագա գործունեության հիմքում։
Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է օրինապահ քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ, եւ որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել։ Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության վրա։ Հայտանիշը հետեւյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)


«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում»
Հերմինե Նաղդալյանը ամփոփել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

 

Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընթացիկ հաշվետվության զեկույցի շրջանակում հանդես է եկել «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով ամփոփիչ ելույթով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Տիկնայք եւ պարոնայք, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որն ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերի 6—ի հանրաքվեով։ Այդ բարեփոխումները կարեւոր իրադարձություն են Հայաստանի պետական եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար։ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին դատաիրավական ոլորտում, կառավարման համակարգում, ինքնակառավարման, ուժերի հավասարակշռության եւ օրենքի գերակայության հարցերում։
Փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացավ Եվրոպայի խորհրդի Վենետիկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիան շարունակում է մնալ բախումների թատերաբեմ։ Ներկայումս այնտեղ ծավալվող ռազմական գործողությունները լրջացման միտում ունեն, եւ հետեւաբար առաջիկա ժամանակաշրջանում հակամարտության կարգավորում դժվար է ակնկալել։ Այնտեղ դեռեւս շարունակում են բնակվել հայեր, որոնց կյանքը, ինչպես եւ մյուս սիրիացիների, վտանգի մեջ է։
«Հալեպը դարձել է պատանդ ապստամբների ձեռքում,–ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։–Այս իրադրության մեջ մեզ համար կարեւորը մեր հայրենակիցների կյանքն է։ Այն, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, շատ ռեալ է։ ՄԱԿ—ի գնահատականներով՝ մոտակա երկու ամսվա ընթացքում Սիրիայում իրավիճակը շատ ավելի է վատանալու։ Հետեւաբար, մեզ համար կարեւոր է մեր հայրենակիցների անվտանգ ելքն ապահովելը։ Ամենակարեւորն այդ մարդկանց կյանքը փրկելն է»։ Սաֆրաստյանի խոսքով, չի բացառվում, որ մոտ ապագայում Հալեպում տեղի ունենան լայնածավալ հարձակումներ։
Անդրադառնալով Ռուսաստան—ԱՄՆ վատթարացող հարաբերություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ շատ վտանգավոր գործընթաց է տեղի ունենում։ Ըստ նրա՝ աշխարհը վերջին տասնամյակներում չի տեսել այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում եւ Եվրոպայում. «Եթե Ռուսաստանի ու ԱՄՆ—ի հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա չի բացառվում, որ Սիրիայում ռուսական եւ ամերիկյան զինուժի միջեւ տեղի ունենա պատահական բախում։ Դա կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»։ 
« ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում նախօրեին մասնակցել է «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»—ին։ Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին՝ լիագումար նիստում, որն անցկացվել է «Հայաստանը՝ որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրի ներքո, հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական եւ քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը եւ մակրոտնտեսական կայուն միջավայրին։ Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած նյույորքյան համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ շուրջ հարյուր միջազգային ներդրողներ։ Լիագումար նիստը վարել է «Կուն» հիմնադրամի հիմնադիր, միջազգային կորպորատիվ ռազմավար, ներդրումային բանկիր եւ հասարակական հայտնի գործիչ, նեյրոգիտության դոկտոր Ռոբերտ Կունը։ Քննարկմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024