ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Սիրիայում իրավիճակը բարդանում է /Լայնածավալ հարձակումները բացառված չեն/
14:30
Սիրիայում իրավիճակը բարդանում է /Լայնածավալ հարձակումները բացառված չեն/

Սիրիան շարունակում է մնալ բախումների թատերաբեմ։ Ներկայումս այնտեղ ծավալվող ռազմական գործողությունները լրջացման միտում ունեն, եւ հետեւաբար առաջիկա ժամանակաշրջանում հակամարտության կարգավորում դժվար է ակնկալել։ Այնտեղ դեռեւս շարունակում են բնակվել հայեր, որոնց կյանքը, ինչպես եւ մյուս սիրիացիների, վտանգի մեջ է։
«Հալեպը դարձել է պատանդ ապստամբների ձեռքում,–ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։–Այս իրադրության մեջ մեզ համար կարեւորը մեր հայրենակիցների կյանքն է։ Այն, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, շատ ռեալ է։ ՄԱԿ—ի գնահատականներով՝ մոտակա երկու ամսվա ընթացքում Սիրիայում իրավիճակը շատ ավելի է վատանալու։ Հետեւաբար, մեզ համար կարեւոր է մեր հայրենակիցների անվտանգ ելքն ապահովելը։ Ամենակարեւորն այդ մարդկանց կյանքը փրկելն է»։ Սաֆրաստյանի խոսքով, չի բացառվում, որ մոտ ապագայում Հալեպում տեղի ունենան լայնածավալ հարձակումներ։
Անդրադառնալով Ռուսաստան—ԱՄՆ վատթարացող հարաբերություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ շատ վտանգավոր գործընթաց է տեղի ունենում։ Ըստ նրա՝ աշխարհը վերջին տասնամյակներում չի տեսել այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում եւ Եվրոպայում. «Եթե Ռուսաստանի ու ԱՄՆ—ի հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա չի բացառվում, որ Սիրիայում ռուսական եւ ամերիկյան զինուժի միջեւ տեղի ունենա պատահական բախում։ Դա կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»։ 
«Ցանկանում եմ սիրիահայերի համար լավագույնը հուսալ, սակայն լավատեսության առիթները քիչ են»,—ասել է քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
«Հալեպում իրավիճակն անչափ ծանր է, քանի որ քաղաք մտնող ջրատարները, նաեւ կոյուղին վնասված են։ Այնտեղ հիմա անմարդկային ծանր պայմաններ են»,–հավելել է քաղաքագետը։
Նա ողջունել է Հայաստանի կառավարության հումանիտար առաքելությունը, որը Հալեպ է ուղարկել օգնություն հասցնող երկու ինքնաթիռ։


Տնտեսությունն ու քաղաքականությունն անջատվել են
 

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա եւ ռուս—թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում սահմանագիծը չի անցնի. «Երկու երկրները պատկանում են տարբեր ռազմաքաղաքական դաշինքի։ ՆԱՏՕ—ի շրջանակում Թուրքիան եւ ԱՄՆ—ը ռազմական դաշնակիցներ են, իսկ ԱՄՆ—ի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվում են ռազմաքաղաքական ոլորտում»։ 
Նա նշել է, որ տնտեսական ոլորտում երկու երկրները փորձում են վերականգնել հարաբերությունների այն մակարդակը, որը կար մինչ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը։ Այս առումով կարեւոր է «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված համաձայնությունը։ Ըստ Սաֆրաստյանի, եթե դա իրականացվի, ապա Թուրքիան հնարավորություն է ստանում ամրապնդելու իր դիրքը՝ ծառայելով որպես գազի մատակարարման կենտրոն։ Մյուս ռազմավարական նշանակության համաձայնությունը կապված է ատոմակայանի կառուցման հետ։
Տնտեսական հարցերից բացի, երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում եղել են քաղաքական հարցեր, մասնավորապես, կապված Սիրիայի հետ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը Հալեպի բնակչությանն օգնություն ցույց տալու ուղղությամբ։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ավելի խորը բանակցություններ անցկացնել սիրիական խնդրով՝ անցում կատարելով ռազմական ոլորտ։ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ նրանք փորձում են Սիրիայում ընդհանուր գործողությունների հիմք ստեղծել։
Գագիկ Հարությունյանը եւս մատնանշել է երկու երկրների տնտեսական կապերը՝ նշելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայի հարցում դեռ տարաձայնություններ ունեն, սակայն դա չի խանգարում նրանց տնտեսական կապերին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջին հերթին շահագրգռված է Սիրիայի պետականության, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Թուրքիան, ընդհակառակը, ուզում է վերահսկողություն սահմանել Սիրիայի հյուսիսային շրջաններում, որոնք քրդաբնակ են։ «Այդուհանդերձ, Ռուսաստանը երկար ժամանակ անց առաջին անգամ սկսել է սահմանազատել քաղաքականությունն ու տնտեսությունը Թուրքիայի օրինակով։ Արտաքին քաղաքականության մեջ տարաձայնությունները չեն անհետացել։ Սակայն տնտեսական հարցերում նրանք փորձում են համագործակցել»,–ասել է Հարությունյանը։


Բալանսի մոդելը  չի աշխատել
 

«Ռուսաստանը վերանայել է Երեւանին եւ Բաքվին զենքի մատակարարման հավասարակշռման անհրաժեշտության վերաբերյալ տեսակետը»,– ասել է Գագիկ Հարությունյանը։
Դրա հաստատումն է Հայաստանին օպերատիվ—մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համալիրների մատակարարումը։ Ինչպես նշել է Հարությունյանը, Մոսկվան, ըստ երեւույթին, հանգել է այն եզրակացության, որ հավասարակշռման այն մոդելը, որով վերջին տարիներին առաջնորդվել է, չի աշխատում, եւ ցանկանում է մոտեցումները փոխել։
«Պուտինը եւ Էրդողանը հոկտեմբերի 10—ի իրենց վերջին հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի թեման ավելի շուտ չեն քննարկել։ Ապրիլյան իրադարձություններից հետո Թուրքիան, հավանաբար, հասկացել է, որ պետք չէ Ռուսաստանին շրջանցելով այդ հարցում միջամտել։ Իսկ Ռուսաստանը դեռեւս չափից ավելի է զբաղված Դոնբասի խնդիրներով, որպեսզի լարված ուշադրությամբ զբաղվի նաեւ Ղարաբաղով»,–եզրափակել է քաղաքագետը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024