ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 07

Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը հաջորդող քաղաքական փոփոխությունների ալիքը հասել է նաեւ ՀՀ մարզեր։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու կառավարության որոշումը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում պայմանավորել է նոր առաջարկների, նոր գաղափարների, նոր պարտականությունների, նոր փիլիսոփայության անհրաժեշտությամբ։
«Կարիք կար նոր արյան, նոր աշխատանքի, նոր թիմով հանդես գալու, որի մասին խոսել է հանրապետության նախագահը դեռեւս փետրվարի 12—ին։ Այսօր էլ դուք տեսաք, որ ոչ միայն Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ տվեց, այլ նաեւ լուրջ փոփոխություններ եղան։ Ու ասեմ նաեւ, որ դեռեւս փոփոխություններ կլինեն։ Ասել եմ նաեւ, որ, գուցե, փոփոխություններ կլինեն մեր կուսակցության գործադիր կազմում նոյեմբերի 26—ին ՀՀԿ համագումարի ժամանակ»,–նշել է Շարմազանովը։
Ազգային ժողովի փոխնախագահը չի շտապում պատասխանել. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կհամալրի՞ հանրապետական կուսակցության շարքերը, թե՞ ոչ։ Նա մինչեւ կայանալիք համագումարի օրակարգի հաստատումը չի ներկայացնելու իր գնահատականները։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին. «Քանի որ ես ազգությամբ հույն եմ, ապա շտապեմ մեջ բերել հույն փիլիսոփա Հերակլիտի հետեւյալը միտքը. «Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է»։ Եվ մենք երեւույթներին ենք գնահատականներ տալիս, ոչ թե անձերին»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նոր կառավարության անդամների հետ.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կառավարություն եւ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ։ Հանրապետության նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջեւ։
«Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձեւավորման գործընթացը։ Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու, ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություն։ Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք։ Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Ե՛վ աշխարհում, ե՛ւ մեր տարածաշրջանում, ե՛ւ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա։ Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարեւաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ։ Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը եւ ունենալ զարգացում։ Մեզ, իհարկե, անհրաժեշտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցանկություն եւ հնարավորություն. քանի որ այս երկուսն առկա են, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է իր ներդրումն ունենալ երկրում քաղաքական գործընթացների մակարդակը բարձրացնելու գործում՝ այդ գործընթացների դերակատարներին, ինչպես նաեւ դրանց ինչ—որ կերպ առնչվող անձանց որակյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով։ 
Այսպիսով, երեկվանից մեկնարկել է ՀՀԿ—ի կողմից հիմնված Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի բազային կուրսի ընդունելությունը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20—ը։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ—ն հանգել է վերոնշյալ դպրոցը բացելու որոշմանը՝ գիտակցելով եւ կարեւորելով հասարակության, այդ թվում եւ երիտասարդ կադրերի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված անհրաժեշտությունը։ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ բացի բազային դասընթացներից, դպրոցում լինելու են կարճաժամկետ դասընթացներ՝ կապված ընթացիկ քաղաքական, հասարակական զարգացումների հետ։ Ուսումնական ծրագրերը լինելու են անվճար եւ բաց ոչ միայն հանրապետականների, այլեւ բոլոր ունկնդիրների համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Աշոտյանը հայտնեց, որ բազային դասընթացներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն 20—40 տարիք, ստացել են բարձրագույն կրթություն կամ դրա ճանապարհին են։ Անդրադառնալով սովորելու հնարավորություն ստացողների թվին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ նախատեսվում է բացել 25 հոգուց բաղկացած խումբ. «Քանի որ հասարակության արձագանքը բուռն էր, հետաքրքրությունը շատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։
Շարունակելով քննարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը՝ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները։
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների մասնագիտական հմտությունները՝ հույս հայտնելով, որ նրանք ուշադրություն կդարձնեն այն բացթողումներին, որոնք առկա են համակարգում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հույս է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կունենանք անկախ ընտրական համակարգ։ Անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը՝ պատգամավորը նշել է, որ հանձնաժողովի առաքելությունը պետք է լինի ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումը եւ ժողովրդավարական ավանդույթների ձեւավորումը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը, ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին եւ ԿՀԸ անդամներին քննադատել է եւ նրանց համարել ընտրակեղծարարության հիմնական խորհրդանիշ։
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է օրերս Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
ԱԺ ԲՀԿ խմբակցությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024