ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 7 » Անկախ կուսակցական պատկանելությունից / «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը սպասում է բոլորին/
09:24
Անկախ կուսակցական պատկանելությունից / «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը սպասում է բոլորին/

Ցանկություն եւ հնարավորություն. քանի որ այս երկուսն առկա են, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է իր ներդրումն ունենալ երկրում քաղաքական գործընթացների մակարդակը բարձրացնելու գործում՝ այդ գործընթացների դերակատարներին, ինչպես նաեւ դրանց ինչ—որ կերպ առնչվող անձանց որակյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով։ 
Այսպիսով, երեկվանից մեկնարկել է ՀՀԿ—ի կողմից հիմնված Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի բազային կուրսի ընդունելությունը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20—ը։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ—ն հանգել է վերոնշյալ դպրոցը բացելու որոշմանը՝ գիտակցելով եւ կարեւորելով հասարակության, այդ թվում եւ երիտասարդ կադրերի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված անհրաժեշտությունը։ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ բացի բազային դասընթացներից, դպրոցում լինելու են կարճաժամկետ դասընթացներ՝ կապված ընթացիկ քաղաքական, հասարակական զարգացումների հետ։ Ուսումնական ծրագրերը լինելու են անվճար եւ բաց ոչ միայն հանրապետականների, այլեւ բոլոր ունկնդիրների համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Աշոտյանը հայտնեց, որ բազային դասընթացներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն 20—40 տարիք, ստացել են բարձրագույն կրթություն կամ դրա ճանապարհին են։ Անդրադառնալով սովորելու հնարավորություն ստացողների թվին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ նախատեսվում է բացել 25 հոգուց բաղկացած խումբ. «Քանի որ հասարակության արձագանքը բուռն էր, հետաքրքրությունը շատ մեծ էր, մենք ակնկալում ենք բազմաթիվ դիմորդներ, բայց, իհարկե, ունենք ընդունելության հետ կապված քանակական սահմանափակում»,—ասաց նա՝ այնուամենայնիվ, նշելով, որ եթե դիմորդների թիվը շատ մեծ լինի, եւ նրանք լինեն նպատակասլաց եւ խոստումնալից, կբացվի եւս մեկ խումբ։ 
Աշոտյանը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնող խմբի հետ աշխատել են ուսումնական ծրագրի, դասախոսների ցանկի վրա։ Առանց անուններ նշելու, նա ասաց, որ դպրոցում դասավանդելու են երեք տիպի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, երրորդ խումբն էլ լինելու է ակադեմիական շրջանակներից։ Դասավանդելու են նաեւ արտասահմանից հրավիրված մարդիկ։
«Շատ պատկառելի կազմ ունի ընդունող հանձնաժողովը,–նշեց նա՝ մանրամասնելով, որ այնտեղ ներկայացված են ՀՀԿ—ի գործադիր մարմնի անդամներ։–Մինչեւ հոկտեմբերի 20—ը կստանանք հայտեր, որից հետո ունկնդիրներին կհրավիրենք հարցազրույցի եւ կենդանի շփման միջոցով կփորձենք պարզել առաջին քսանհինգ երջանիկների խումբը, որը կմասնակցի մեր հիմնական դասընթացի առաջին հոսքի ընդունելությանը»։
Նշենք, որ դասերի մեկնարկը կտրվի նոյեմբերի սկզբին եւ կտեւի մինչեւ փետրվար։ Պարապմունքները տեղի են ունենալու ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքում՝ շաբաթական երեք անգամ՝ երկուսուկես ժամ տեւողությամբ։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024