ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 14:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 14 15 16 17 18 ... 51 52 »

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը։
Պատգամավորները ողջունել են խորհրդարանի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում ընդգրկված աշակերտներին եւ մանկավարժներին։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարզեցնել լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը։ Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում։ Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաեւ մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ։
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրի երեկվա նիստից հետո կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրված, որին մասնակցում էին հրդեհների ժամանակ «մարտական ընկերներ դարձած» բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը (բնորոշումը հենց նրանն էր,—Ա.Մ.) ու արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ասուլիսի թեման դարձյալ հդեհներն էին՝ արդյո՞ք ժամանակին են արձագանքել պատկան մարմինները եւ ճի՞շտ են արձագանքել, արդյո՞ք Ռուսաստանից բացի այլ երկրի դիմել են, ի՞նչ խնդիրներ են առաջադրվել այդ հրդեհներից հետո եւն։
Նախ՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով եւ Wi—Fi—ով։ Բանն այն է, որ արգելոցում հրդեհաշիջման ընթացքում արգելոցի տարածքում բջջային կապի բացակայությունը հանգեցրել էր որոշակի բարդությունների։ Ճիշտ է, մի քանի ժամ հետո ԱԻՆ—ը կազմակերպել էր թվային կապ, բայց դա բավարար էր եղել միայն ԱԻՆ—ի համար։ Դ. Տոնոյանի խոսքով, մեր երկրի նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք անձամբ վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, եւ որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով։
Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում, եւ ընտրում են այն վայրերը, որտեղ պետք է տեղակայվեն համապատասխան կայանները։ Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկա 20 օրում այդ խնդիրը կլուծվի։ Դրանից զատ, ցանկանում են արգելոցում Wi—Fi սարքավորումներ տեղադրել, ինչը կաջակցի նաեւ մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին։ Սա էլ կլինի մասնավոր ներդրման ու դրամաշնորհային ծրագրով։
Ընդհանուր առմամբ, մեր երկրում վերջին խոշոր անտառային հրդեհներից հետո ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը։
Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի եւ այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների շուրջ։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 2—ին Արցախի ժողովուրդը Հայաստանի եւ սփյուռքի հետ կնշի ԼՂՀ հռչակման 26—րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ ստեղծված է տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողով՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ։
Ինչպես հայտնի դարձավ տոնական միջոցառումների ծրագրից, համալիրը բավական հագեցած է, բազմազան։ Ա. Ղուլյանի խոսքով, հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում, ուշագրավ ձեռնարկումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը՝ 1991 թվականից ի վեր։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարված է առավել մեծ պատասխանատվություն, նախաձեռնություն եւ անձնական ակտիվություն դրսեւորել։ Այս օրերին վերջին աշխատանքներն են իրականացվում մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցների ու հրապարակների, հուշահամալիրների, տեսարժան վայրերի բարեկարգման եւ կանաչապատման ուղղությամբ, պատասխանատուների կողմից ջանքեր են գործադրվում տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
Ըստ կառավարական հանձնաժողովի նախագահի, տոնակատարությունները կմեկնարկեն սեպտեմբերի 1—ին՝ Վարդենիս— Մարտակերտ ավտոմայրուղու հանդիսավոր բացման արարողությամբ։ Ուսումնական տարվա առաջին պարապմունքը դպրոցներում եւ մյուս կրթօջախներում, որ նվիրված է ԼՂՀ հռչակման տարեդարձին, վարելու են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներն ու արցախյան պատերազմի վետերանները։ Անչափ հագեցած է լինելու մշակութային եւ մարզական միջոցառումների ծրագիրը։ Մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում կազմակերպելու են տարբեր մարզաձեւերի մրցումներ եւ ցուցադրական խաղեր, համերգներ, ցուցահանդեսներ։ Սեպտեմբերի 1—ին Շուշիի հիմնանորոգված մշակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախությունը գաղափար է, երազանք, մտածողություն, ինքնադրսեւորման կերպ ու հոգեվիճակ։ Դրան հասնելու համար պետք է պատրաստ լինել նաեւ զրկանքների, դժվարությունների, քանզի քո գոյության նոր կերպը միջազգային ասպարեզի մեծ ու փոքր դերակատարներից շատերին կարող է հաճո չլինել։
Յուրաքանչյուր գործընթաց ունի սկիզբ։ Անկախության գործընթացի արմատները ձգվում են դեռ խորհրդային շրջանի խորքերը, իսկ լիուլի դրսեւորվեցին ղարաբաղյան շարժման տարիներին՝ 1990թ. օգոստոսի 23—ին հանգեցնելով տրամաբանական հանգրվանին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը։ Արդեն բոլորի համար միանշանակ էր, որ հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, եւ մեկ տարի անց անկախության հանրաքվեով վերահաստատեց իր ընտրության աննահանջությունը։
Այն, ինչ երազանք էր դարեր շարունակ, միս ու արյուն ստացավ, դարձավ մեր օրակարգը, մեր գործունեության ուղենիշը։ Ինքնիշխան, ազատ ու անկախ երկրի քաղաքացու պարտավորեցնող կոչումը կամք, ուժ եւ վստահություն տվեց մեր սերնդին չընկրկելու խոչ ու խութերի առջեւ, չվախենալու ապագայի հաճախ եւ տհաճ անակնկալներից։
Սկիզբը հաստատուն է, հիմքը՝ ամուր, ու կես ճանապարհից ետ դառնալուն երբեք չտրվելու հաստատամտությունը պետք է լինի առաջնորդող։ Դա է պահանջում այս գաղափարին նվիրաբերվող ազնիվ ու անձնվեր հոգիների արյան պարտքը։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն–մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այն մշակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցության իրավական մեխանիզմներին եւ գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին եւ երաշխիքներին։ Աշխատանքային խումբը մանրամասն ներկայացրել է նախագծի նպատակները, առաջարկվող քայլերն ու հնարավոր արդյունքները։ Նշվել է, որ այն դառնալու է մեր երկրում պետություն–մասնավոր գործակցության ինստիտուցիոնալ հիմքը՝ համաձայն իրավական նոր մեխանիզմների ներդրման։
Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաեւ տարբեր առաջարկություններով։ Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների եւ կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII—XIX դդ. եվրոպական փորագրանկարներում եւ հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ եւ մինչ օրս անհայտ նմուշներ։ Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ—Էսքիճեան թանգարանի եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից։
Կառավարության ղեկավարը շրջել է նաեւ Հայաստանի պատմության թանգարանում, ծանոթացել հավաքածուներին եւ ցուցադրություններին։
Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանը եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել։
Անդրադառնալով լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127–ից նվազեցվել է մինչեւ 85–ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաեւ մասնավոր կազմակերպություններին։ Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռեւս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձեւական պահանջներ եւ այլն։ Ավելին՝ որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»։ Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1–ամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի եւ այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու եւ ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ եւ սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100—րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44—րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային ջնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ, որոնց արդյունքում այն լրամշակվել եւ խմբագրվել է։ Նախագիծն ընդունվել է 77 կողմ, 4 դեմ ձայներով։
Պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականությանը, պետական պարտքին, համաշխարհային տնտեսության զարգացումներին, որոնք 2011 թվականից սկսած կրել են բացասական բնույթ, ինչն էլ ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ 2014—ից անկում է նկատվել նաեւ Ռուսաստանի տնտեսությունում, ինչի բացասական հետեւանքներն զգացվել են նաեւ մեր երկրում՝ տրանսֆերտների նվազեցում եւ այլն։ Նա տեղեկացրել է, որ հաշվետու տարում ծրագրված է եղել 2,2 տոկոս տնտեսական աճ, սակայն տարին փակվել է 0,2 տոկոս աճով։ Տրանսֆերտները Ռուսաստանից երեք տարվա ընթացքում նվազել են 38 ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը երեկ՝ ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը, ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
Վեհաժողովում քննարկվել է ԵԽԽՎ «Առաջընթացի զեկույցը», որը ներկայացրել է հոլանդացի պատգամավոր Թինի Կոքսը։ Զեկույցում ընդգրկված առաջնային հարցերից են ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիոն պնդումներն ուսումնասիրելու համար արտաքին հետաքննության մարմնի հաստատման ու ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հարցերը։
Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել հավաքական պատասխանատվություն ստանձնել կառույցի նկատմամբ եւ քայլեր ձեռնարկել կաշառակերության գործով ծագած սկանդալի բացահայտման համար։
Նա մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ օրակարգում ներառված «Առաջընթացի զեկույցում» ընդգրկված են ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ անվստահության հարցը, կոռուպցիոն սկանդալն ու այդ գործով սկսված հետաքննությունը։
«Այժմ մենք առերեսվել ենք մի իրականության, որտեղ բոլորը կարող են խոսել մի մարդու մասին, ով այս վեհաժողովում ունի զրոյական վստահություն։ Բոլորը կարող են փաստել, որ նա չունի արժանահավատություն, բոլորը կարող են պնդել, որ նա կաշառակեր է եւ ներգրավված է մի շարք գործողություններում, որոնք հակասում են ԵԽԽՎ արժեքներին»,– ասել է ԵԽԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ ԵԽԽՎ նախագահի կասկածելի գործողությունների հետեւանքով կառույցում վստահության ճգնաժամ է սկսվել։ Հովհաննիսյանն այս իրադրությունն անընդունելի եւ անհանդուրժելի է անվանել՝ կոչ անելով ոչ միայն խոսել դրա մասին, այլեւ գործի անցնել։
ԵԽԽՎ—ում Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ հանդիսավորությամբ նշվեց ՀՀ զինված ուժերի ավիացիայի կազմավորման 25—ամյակը։
Զինված ուժերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ կատարեցին՝ երկնակամարում ցուցադրելով բարձրագույն պիլոտաժի հնարքներ ու այլ հմտություններ։ Այնուհետեւ «Էրեբունի» օդանավակայանում օդաչուներն ու պարաշյուտիստները երկնքում պատկերեցին Հայոց եռագույնը։
Միջոցառման սկզբում իրենց վարպետությունն օդում ցուցադրեցին հայ օդաչուները, ովքեր ռազմական ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով ցուցադրական թռիչքներ կատարեցին։ Այնուհետեւ պարաշյուտներով երկնքից ցած իջան ԶՈւ ավիացիայի վարչության որոնողափրկարարական եւ պարաշյուտադեսանտային ծառայության մարտիկները։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ջերմորեն շնորհավորելով նշված ուժերի տոնը, ասաց, որ սեփական զինուժ եւ ռազմական ավանդույթներ ունեցող աշխարհի բոլոր ժողովուրդների համար ռազմական ավիացիան հպարտության եւ ոգեւորության աղբյուր է, ինչպես նաեւ սեփական երկրի պաշտպանվածության, երկրի մարտունակության եւ հզորության խորհրդանիշ։
Նրա խոսքով՝ հայկական ռազմական ավիացիայի տարեդարձը մեր զինվորական տոնացույցում առանձնահատուկ եւ պատվավոր տեղ է զբաղեցնում։ «Սա մի յուրատեսակ տոն է, որն առիթ է հետադարձ հայացք նետելու, վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժեւորելու ունեցած ձեռքբերումները եւ սահմանելու նոր նշաձող առավել նշանակալի ձեռքբերումների հասնելու համար։ Այս տոնը նաեւ մեր ամբողջ հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է կազմավորվել հայկական ավիացիան»,–ասաց Վ. Սարգսյանը՝ մաղթելով խաղաղ երկինք, անսպառ եռանդ եւ շարունակական ձեռքբերումներ։
Նախարարի խոսքով՝ հայկական ավիացիայի մասին խոսելիս անհ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաստաթղթի վերաբերյալ։
Կարեն Ավագյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը շատ հստակ է, այն ուղղված է երկրի անվտանգության ապահովմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Նա կարեւորել է բարձրագույն կրթության, առողջապահության, գիտության ոլորտներում նախատեսված փոփոխությունների իրականացումը։ Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել կառավարության ծրագիրը, որը, ըստ նրա, որակական բարձր հատկանիշներով էապես տարբերվում է նախորդ ծրագրերից։ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ առկա է նաեւ բավարար քաղաքական կամք՝ իրականացնելու ծրագրային բոլոր դրույթները։ Աղվան Վարդանյանը գործնական է գնահատել ծրագիրը եւ նշել, որ այն տարբերվում է իր հստակությամբ եւ տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխիչ միջոցառումներով։
Ծրագրի վերաբերյալ դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարեւորել է ծրագրային առաջնահերթությունների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, արդար ու թափանցիկ կադրային քաղաքականության իրականացումը։ Նա գործնական է գնահատել ծրագիրը եւ համոզմունք հայտնել, որ առկա է բավարար քաղաքական կամք այն իրականացնելու համար։ Խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցին։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերլուծել է կառավարության նախորդ՝ 2012—2017 թվականների ծրագրի իրականացման գործընթացը եւ կարծիք հայտնել, թե այն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024