ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 11:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 23 » Տոնական միջոցառումները կլինեն հագեցած ու բազմազան /Արցախը նախապատրաստվում է հանրապետության հռչակման տարեդարձին/
16:35
Տոնական միջոցառումները կլինեն հագեցած ու բազմազան /Արցախը նախապատրաստվում է հանրապետության հռչակման տարեդարձին/

Սեպտեմբերի 2—ին Արցախի ժողովուրդը Հայաստանի եւ սփյուռքի հետ կնշի ԼՂՀ հռչակման 26—րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ ստեղծված է տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողով՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ։
Ինչպես հայտնի դարձավ տոնական միջոցառումների ծրագրից, համալիրը բավական հագեցած է, բազմազան։ Ա. Ղուլյանի խոսքով, հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում, ուշագրավ ձեռնարկումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը՝ 1991 թվականից ի վեր։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարված է առավել մեծ պատասխանատվություն, նախաձեռնություն եւ անձնական ակտիվություն դրսեւորել։ Այս օրերին վերջին աշխատանքներն են իրականացվում մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցների ու հրապարակների, հուշահամալիրների, տեսարժան վայրերի բարեկարգման եւ կանաչապատման ուղղությամբ, պատասխանատուների կողմից ջանքեր են գործադրվում տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
Ըստ կառավարական հանձնաժողովի նախագահի, տոնակատարությունները կմեկնարկեն սեպտեմբերի 1—ին՝ Վարդենիս— Մարտակերտ ավտոմայրուղու հանդիսավոր բացման արարողությամբ։ Ուսումնական տարվա առաջին պարապմունքը դպրոցներում եւ մյուս կրթօջախներում, որ նվիրված է ԼՂՀ հռչակման տարեդարձին, վարելու են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներն ու արցախյան պատերազմի վետերանները։ Անչափ հագեցած է լինելու մշակութային եւ մարզական միջոցառումների ծրագիրը։ Մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում կազմակերպելու են տարբեր մարզաձեւերի մրցումներ եւ ցուցադրական խաղեր, համերգներ, ցուցահանդեսներ։ Սեպտեմբերի 1—ին Շուշիի հիմնանորոգված մշակույթի պալատը հյուրընկալելու է արվեստի սիրահարներին։ Նրանց դատին կներկայացվի Ավետ Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրությունը։
ԼՂՀ հռչակման տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 2—ին, հայկական երկու հանրապետությունների կառավարական պատվիրակությունները կայցելեն Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ կխոնարհեն Մեծ հայրենականում ու արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին։ Նույն օրը բազմազան մշակութային միջոցառումներ են ծրագրվում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ՝ բերդաքաղաք Շուշիում։
Տոնակատարությունները կեզրափակվեն մայրաքաղաքի «Վերածնունդ» հրապարակում կայանալիք համերգով, որին, ի դեպ, կմասնակցի նաեւ ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Բեքերը։ Տոն օրվա վերջին ակորդը կլինի ավանդական հրավառությունը։ hhpress.am

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 388 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024