Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 4 Հյուրեր: 4 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 25
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հոգլանդի հրապարակած դրույթները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նախօրեին անդրադարձ էր կատարել Մադրիդյան սկզբունքներին՝ պրոյեկտելով դրանք ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա եւ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերի միջոցով հստակ ներկայացնելով, թե ինչ գործընթաց է ենթադրում սկզբունքների կիրառումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Հոգլանդի հրապարակած դրույթները «NEWS.am» լրատվական կայքի խնդրանքով. «Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ։ Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների եւ հայտարությունների միջոցով, մասնավորապես, դա ասվել է նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ։ Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը։
Իմիջիայլոց, բացի հիմնահարցի կարգավորման վեց տարրերից, եռանախագահ երկրների նախագահների եւ արտգործնախարարների հայտարարությունները, որպես հակամարտության կարգավորման հիմք, հղում են կատարում նաեւ միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը եւ տարածքային ամբողջականությանը։
Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները՝ ձեւացնելով, թե դրան
...
Կարդալ շարունակությունը »
|
ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ—ը ներկայացնող նոր մշտական համանախագահ ունի. ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն առաքելությունն ավարտում է օգոստոսի 28—ին։
Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահն է Էնդրյու Շոֆերը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ամերկայի ձայնը», հայտնել է Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում։ «Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում։ Կարծում եմ, պետքարտուղարությունը եւ պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ—ի համանախագահ»,— ասել է Հոգլանդը։
Ըստ նրա, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները։
Ռիչարդ Հոգլանդը խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս խնդիրը չի սկսվել նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո։ Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»։ Միաժամանակ նա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերակել է Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից։
Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռեւս 2014թ. հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
|
Գործադիրի երեկվա նիստից հետո կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրված, որին մասնակցում էին հրդեհների ժամանակ «մարտական ընկերներ դարձած» բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը (բնորոշումը հենց նրանն էր,—Ա.Մ.) ու արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ասուլիսի թեման դարձյալ հդեհներն էին՝ արդյո՞ք ժամանակին են արձագանքել պատկան մարմինները եւ ճի՞շտ են արձագանքել, արդյո՞ք Ռուսաստանից բացի այլ երկրի դիմել են, ի՞նչ խնդիրներ են առաջադրվել այդ հրդեհներից հետո եւն։
Նախ՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով եւ Wi—Fi—ով։ Բանն այն է, որ արգելոցում հրդեհաշիջման ընթացքում արգելոցի տարածքում բջջային կապի բացակայությունը հանգեցրել էր որոշակի բարդությունների։ Ճիշտ է, մի քանի ժամ հետո ԱԻՆ—ը կազմակերպել էր թվային կապ, բայց դա բավարար էր եղել միայն ԱԻՆ—ի համար։ Դ. Տոնոյանի խոսքով, մեր երկրի նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք անձամբ վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, եւ որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով։
Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում, եւ ընտրում են այն վայրերը, որտեղ պետք է տեղակայվեն համապատասխան կայանները։ Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկա 20 օրում այդ խնդիրը կլուծվի։ Դրանից զատ, ցանկանում են արգելոցում Wi—Fi սարքավորումներ տեղադրել, ինչը կաջակցի նաեւ մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին։ Սա էլ կլինի մասնավոր ներդրման ու դրամաշնորհային ծրագրով։
Ընդհանուր առմամբ, մեր երկրում վերջին խոշոր անտառային հրդեհներից հետո ԱԻՆ տեխնիկական հագեցվածության
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը։
Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի եւ այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների շուրջ։
|
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով նախօրեի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը։
«Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Հայ—թուրքմենական հարաբերությունները բարեկամական են եւ բազմաշերտ բնույթ ունեն։
Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք։ Ձեր այցը նշանակալի իրադարձություն է, եւ այն տեղի է ունենում մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի նախօրեին։ Սա շատ լավ առիթ է ինչ—որ չափով ամփոփելու արդյունքներն ու նախանշելու մեր ապագա աշխատանքը։ Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, եւ մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչի համար կան բոլոր հնարավորությունները։ Մենք ակտիվ շփվում ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք խոսելու մեր հետագա ծրագրերի մասին։ Բարով եք եկել։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու եւ, իհարկե, իմ բարեկամական ողջույնները՝ Թուրքմենստանի ժողովրդին»,–ասել է հանրապետության նախագահը։
«Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար, Սե՛րժ Ազատի։ Կցանկանայի Թուրքմենստանի պատվիրակության անունից եւս շնորհակալություն հայտնել Ձեր ջերմության, հյուրընկալության համար, եւ ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ այս տարի, իսկ ավելի ստույգ՝ հոկտեմբերի 9—ին, լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը։ Կցանկանայի ասել, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել Թուրքմենստանի ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։
Նախագահներ Սարգսյանը եւ Պուտինը անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։
«Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։
Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, եւ մի քանի օրից՝ օգոստոսի 29—ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակը։
Այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են։
Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն եւ[տնտեսական, ե՛ւ անվտանգության, ե՛ւ ռազմական ոլորտներում։ Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների եւ մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել եւ զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,–ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի։
Շա
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած՝ բիզնես առաջնորդների կլոր սեղան–քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով, հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։ Ամերիկյան միջին եւ խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաեւ մի շարք ներդրումային ծրագրեր։
Ներդրումային միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, մասնակցել են Լոս Անջելեսի եւ Օրընջ մարզերի, Գլենդեյլ եւ Լոս Անջելես քաղաքների առեւտրի պալատների ղեկավարները, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ, ամերիկյան խոշոր եւ միջին ընկերությունների ղեկավարներ։
Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ—ով Իրանի եւ 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ—ով ԵԱՏՄ շուկաների միջեւ կարեւոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը։ «Մենք այդ երկու հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք։ Այս մեծ տնտեսությունները թիրախավորող օտարերկրյա ներդրողներին բարձր մակարդակով աջակցելու պատրաստակամությունը կառավարության եւ ՀԶՀ ռազմավարության կարեւոր մասն է»,–նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«ՀԶՀ աշխատաոճն է ոչ միայն նախագծեր պատրաստել ու դրանք ներդրողներին ներկայացնել, այլ նաեւ աջակցել հետներդրումային փուլում՝ գործն արդյունավետ ավարտին հասցնելու համար»,–ավելացրել է ՀԶՀ ղեկավարը՝ «Ընտրեք Հայաստանը» խորագրով իր շնորհանդեսի ժամանակ։ Ցուցադրվել է նաեւ մեր երկրի ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող «
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Բարձրաստիճան հյուրին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
Այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։
Հանրապետության նախագահի նստավայրում հայ—թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ—ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|