Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 17
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12—ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաեւ հանրապետության ամբողջ տարածքում տեւական ջերմային բարձր ֆոնի եւ տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը եւ գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաեւ ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաեւ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ։
Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, եւ այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց եւ կառու
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱՄՆ—ը նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ բավականին կոշտ արտաքին քաղաքականություն է վարում. ընդ որում, միանգամից մի քանի ճակատով։ Գլխավոր թիրախը, սակայն, Հյուսիսային Կորեան է՝ հրթիռա—միջուկային ծրագրի առաջընթացի պատճառով։
Վերջին շաբաթվա ընթացքում Փհենյանը եւ Վաշինգտոնը փոխանակել են մի շարք սպառնալից հայտարարություններ։ Թրամփը Հս. Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին պարբերաբար զգուշացնում է, որ ուժային լուծումից հնարավոր կլինի խուսափել միայն այն դեպքում, երբ Հս. Կորեան դադարեցնի սադրանքները։ Հս. Կորեան էլ իր հերթին սպառնում է ռմբակոծել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան բազաները։
ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 5—ի բանաձեւն ուժեղացրել է պատժամիջոցները Փհենյանի դեմ։ Հս. Կորեան, սակայն, չի դադարում իրականացնել հրթիռային թեստեր Միացյալ Նահանգների կողմից եկող սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով։ Հս. Կորեայի բալիստիկ հրթիռները ընկնում են Ճապոնիայի տնտեսական գոտում։ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է արձագանքել ԿԺԴՀ—ի կողմից ԱՄՆ—ի կամ դաշնակիցների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիքի։
«ԿԺԴՀ—ն պետք է ցույց տա ապամիջուկայնացման մտադրությունների լրջությունն ԱՄՆ—ի հետ բանակցություններ սկսելու համար»,—ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
Վաշինգտոնը կցանկանար բանակցություններ վարել Կիմ Չեն Ընի հետ, երբ գա ժամանակը. «Երբ նրանք ցույց կտան, որ լուրջ են տրամադրված ապամիջուկայնացման ուղղությամբ շարժվելու համար։ Մենք դեռ դա չենք տեսնում»։
Միեւնույն ժամանակ, նա չի նշել բանակցությունների մեկնարկի համար նախնական պայմանները։ Մասնա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ընթացիկ ամառվա աննախադեպ բարձր ջերմային ֆոնը եւ տեղումների բացակայությունը հանրապետությունում ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ։ Դրա հետեւանքով օգոստոսի առաջին տասնօրյակից հետո երկու տարածքներում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում եւ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարեւանությամբ բռնկվել է երկու խոշոր հրդեհ, որոնց դեմ պայքարը տեւել է մի քանի օր՝ պահանջելով մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների մոբիլիզացում։
Օգոստոսի 12—ին, ժամը 12։30—ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության տարածքում։ Հրդեհը շատ արագ տարածվել էր՝ առկա քամու եւ բարձր ջերմային ֆոնի պատճառով. հրդեհը մարելու համար հրշեջներին էր միացել նաեւ Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ։ Օգոստոսի 13—ին եւ 14—ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, սակայն դրանց խանգարել է ուժգին քամին։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Օգոստոսի 14—ի նախնական տվյալներով՝ 200—250 հա տարածքում այրվում էր բուսածածկ եւ անտառածածկ տարածք։ Նույն օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ—76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում օգոստոսի 14—ի երեկոյան։ ՀՀ ՊՆ ուղղաթիռով մասնագետների հետախուզական թռիչք իրականացնելուց հետո որոշում է կայացվել 4
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար եւ նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարեւորում եմ հայ—իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,–նշել է Սուրեն Կարայանը։
Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին եւ քննարկել Հայաստան—Իրան տնտեսական համագործակցությունը ։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինել ազատ տնտեսական գոտիների միջեւ ակտիվ փոխգործակցությունը, այս դեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի եւ Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ—ները։ Նախարարի խոսքով, այն կարող է նաեւ Հայաստանի հարավի եւ Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների եւ պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ—ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ եւ Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|