Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 4 Հյուրեր: 4 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 22
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան—սփյուռք վեցերորդ համաժողովի եւ համահայկական խորհրդի ձեւավորման նախապատրաստման աշխատանքներին։
Համահայկական խորհրդի ձեւավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների եւ այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը։ Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները քննարկման առարկա կդառնան ս.թ. սեպտեմբերի 18—20—ը կայանալիք Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովում։
Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ հանրապետության նախագահը հանձնարարել է նախապատրաստել համահայկական խորհրդի ձեւավորման նպատակների, անդամակցության չափանիշների, 2018թ. կայանալիք հիմնադիր նիստի օրակարգի եւ աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում։
***
Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռեւս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստում, որտեղ հանրապետության նախագահը, ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձեւավորելու ընդհանուր պահանջ։ Նույն նիստում ձեւավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն եւ սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։
Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ գոտիները կառավարող մարմինների եւ պետական գերատեսչությունների միջեւ։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ եւ բազմակողմ գործարար միջոցառումների եւ ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։ Սուրեն Կարայանը եւ Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ—ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը եւ Իրանի նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները եւս։ Նախօրեին Սուրեն Կարայանի եւ Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձեւավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|