ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 22 » Գործնական ու արդյունավետ քննարկումներ /Հայաստանի եւ Իրանի ազատ տնտեսական  գոտիների միջեւ համագործակցությունն  ամրագրվեց հուշագրով/
09:31
Գործնական ու արդյունավետ քննարկումներ /Հայաստանի եւ Իրանի ազատ տնտեսական  գոտիների միջեւ համագործակցությունն  ամրագրվեց հուշագրով/

Նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն եւ սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։
Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ գոտիները կառավարող մարմինների եւ պետական գերատեսչությունների միջեւ։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ եւ բազմակողմ գործարար միջոցառումների եւ ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։ Սուրեն Կարայանը եւ Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ—ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը եւ Իրանի նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները եւս։ Նախօրեին Սուրեն Կարայանի եւ Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձեւավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ 
«Ինձ զեկուցել են, որ մեր ստեղծած աշխատանքային խմբերը բավականին արդյունավետ քննարկումներ են ունեցել։ Վստահ եմ, որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ այն համագործակցությունը, որի սկիզբը մենք այսօր կդնենք, կխորացնեն հայ—իրանական տնտեսական փոխգործակցությունը»,–նշել է Ս. Կարայանը։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը ներկայացրել է խմբերի աշխատանքների արդյունքները եւ գործնական առաջարկները։ Մասնավորապես՝ նշվել է, որ քննարկվել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունաբերության եւ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի աշխատանքային խմբի քննարկումները, որոնք առնչվում են լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերին, զբոսաշրջային ցուցահանդեսներին, տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձեւավորման եւ արտերկրում դրա առաջմղման հարցերին։ 
Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար եւ ավելացրել. «Արաս» առեւտրի ազատ գոտին Իրանի համար Կովկասի եւ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ—ին եւ բավականին լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ, եւ մենք հուսով ենք, որ կկարողանանք այդ հանգամանքն օգտագործել եվրասիական շուկա մուտք գործելու համար»։
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը նշել է. «Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ ուզում հայտնել հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելելու համար։ Մենք բավականաչափ առաջընթաց արձանագրեցինք մեր տնտեսական հարաբերությունների մեջ։ Մենք սկիզբ ենք դնում այսօր նոր ծրագրերի։ Մենք համոզվեցինք, որ զարգացման լուրջ ներուժ կա արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտում։ Ինչպես նաեւ վստահ ենք, որ մեր ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը կբերի մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների շեշտակի աճի»։

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024