ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 21

          

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 568 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 12–ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17–ին հաջողվել է մեկուսացնել եւ հանգցնել։ Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով։ 
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, լրագրողներին ներկայացնելով հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը, նշել է. «Օգոստոսի 13–ին պարզելով հրդեհի ծավալները՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք։ Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը, եւ համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան։ Օգոստոսի 16–ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաեւ տեղացած, թեկուզ ոչ հորդառատ, անձրեւը։ Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետեւ կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել։ Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Ծխի օջախները տորֆային զանգված են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է։ Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար։ Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած՝ բազմապատկվում է 5–ով։ Գիհու պարագայում մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին՝ վերականգնման տեսակետից, եւ այս առումով, այս վնասին չափման միավոր չկա։ Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում նախօրեին մեկնարկել է Դամասկոսի միջազգային 59—րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ օգոստոսի 26—ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաեւ մի շարք արաբական, եվրոպական եւ ասիական պետությունների ընկերություններ եւ դեսպանություններ։
Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Սիրիա—հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում են ՀՀ տնտեսությունը եւ զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաեւ տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի եւ ջրի, քարի արդյունահանման եւ վերամշակման, ոսկերչության եւ բարձր տեխնոլոգիաների ու այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։
Հայկական տաղավարի բացումը կատարել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա—հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպան Փոլադյանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման եւ հզորացման գործում։
Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների եւ հյուրերի ուշադրության կենտրոնում։

 

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 17—ին տարբեր տեղեկություններով մոտ մեկուկես տասնյակ մարդ է զոհվել եւ 130—ը վնասվածքներ ստացել Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Լա Ռամբլայի ճեմուղում, երբ «Տալենտո Ֆիատ» մակնիշի մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ 
Իսպանիայի իշխանությունները հայտարարում են, որ կանխել են մեկ այլ ահաբեկչական գործողություն, որը պետք է հաջորդեր Բարսելոնայի հարձակմանը։ Ոստիկանությունը հայտարարում է, որ Բարսելոնայի ահաբեկչությունից ժամեր անց Կամբրիլս քաղաքում 5 ահաբեկչի է ոչնչացրել, որոնք նմանատիպ հարձակում էին նախապատրաստում եւ հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։ Այստեղ տուժածներից մեկը մահացել է սառը զենքից ստացված վերքերից։
«El Pais» թերթը, հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրների, հայտնում է, որ Բարսելոնայում եւ Կամբրիլսում ահաբեկչական գործողություններ կատարողները 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ էին։ Նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, չորսը ներկայումս ձերբակալված են, եւս երեքն ազատության մեջ են։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել է ջիհադական ահաբեկչության ակտ, որը գլոբալ պատասխան է պահանջում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ 
«Հայ համայնքը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ընդհանուր առմամբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը  ՀՀ—ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների եւ բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190—րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր ելույթում անդրադառնալով հայ—ռուսական ռազմական համագործակցության փառավոր դրվագներից Օշականի ճակատամարտի պատմական նշանակությանը, Արտակ Զաքարյանը նշել է, որ անցած շուրջ երկու հարյուրամյակների ընթացքում երկու ժողովուրդների բարեկամությունն ավելի է ամրապնդվել, ինչի վկայությունն է պաշտպանության բնագավառում հայ—ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակը։
Հիշեցնելով, որ հուշարձանը 1830—ական թվականների կեսերին կառուցվել է հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու նվիրատվություններով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարեւորել է ամեն տարի այստեղ հավաքվելով՝ հաղթանակի համար զոհվածների հիշատակը ոգեկոչելու ավանդույթի ձեւավորման անհրաժեշտությունը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024