ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 23:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 21 » Կարվի ամեն ինչ /«Խոսրովի անտառի» հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերն ունենալու համար/
09:31
Կարվի ամեն ինչ /«Խոսրովի անտառի» հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերն ունենալու համար/

Օգոստոսի 12–ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17–ին հաջողվել է մեկուսացնել եւ հանգցնել։ Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով։ 
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, լրագրողներին ներկայացնելով հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը, նշել է. «Օգոստոսի 13–ին պարզելով հրդեհի ծավալները՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք։ Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը, եւ համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան։ Օգոստոսի 16–ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաեւ տեղացած, թեկուզ ոչ հորդառատ, անձրեւը։ Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետեւ կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել։ Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Ծխի օջախները տորֆային զանգված են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է։ Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար։ Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած՝ բազմապատկվում է 5–ով։ Գիհու պարագայում մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին՝ վերականգնման տեսակետից, եւ այս առումով, այս վնասին չափման միավոր չկա։ Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին, օրինակ, սեւ անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ ապրում է հենց այս կենսամիջավայրում։ Նույնը նաեւ կովկասյան ընձառյուծն է։ Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, հուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց այս պահին դժվար է ասել, թե ուր։ Դրա համար մեր երկրորդ կարեւոր գործողությունն այն է եղել, որ բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է հսկողություն իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում, այն որսահանդակներում, որտեղ կարող են տեղափոխվել այդ կենդանիները, որպեսզի որսի սահմանափակումներ կիրառենք եւ թույլ չտանք, որ այս աղետի հետեւանքով լուրջ վնաս պատճառվի մեր կենդանական աշխարհին։ Միջազգային կազմակերպություններից արդեն ունենք աջակցության առաջարկներ, բնական վերականգնման շրջանակներում, հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, եւ դա միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին չի վերաբերում, այլ բոլոր հատուկ պահպանվող տարածքներին։ Մենք կարեւոր չենք համարում ասեկոսեներին պատասխանելը, այլ գերխնդիրը հրդեհն արագ հանգցնելն էր, սակայն ես տեղեկացել եմ, որ տեղեկատվություն է տարածվել, թե հատուկ պահպանվող տարածքները միայն այս հրդեհից հետո են հսկողության տակ վերցվել կամ այնտեղ ուժեղացված հսկողություն իրականացվել։ Դա այդպես չէ, դեռեւս սույն թվականի հուլիսի 17–ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով բոլոր ԲՀՊՏ–ներում ուժեղացված ամենօրյա, ամենժամյա հսկողության համակարգ է սահմանվել, բոլոր սարքավորումները բերվել են առաջնակարգ պատրաստվածության վիճակի, որովհետեւ հրդեհի հավանականությունը շատ մեծ էր, պարզ է, որ 42 աստիճանում հրդեհավտանգ վիճակը շատ ավելի է բարձրանում։ Մենք պարբերաբար՝ ամեն օր, յուրաքանչյուր տարածքի վերաբերյալ ստանում ենք տեղեկատվություն։ Կարող եմ ամփոփ տեղեկատվություն տրամադրել, օրինակ՝ «Սեւան» ազգային պարկի տարածքում այս օրերին երկու հրդեհ է բռնկվել, որոնք արագ կարողացել են չեզոքացնել։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հուլիսի 14–ին, ժամը 14.00–ին «Արեւիկ» ազգային պարկի տարածքում թշնամու կրակահերթից հրդեհ էր բռնկվել մեկ հեկտարի վրա եւ մեր աշխատակիցների եւ տեղի համայնքի բնակիչների ուժերով այն հանգցվել էր։ Մյուս տարածքներում դեպքեր չեն գրանցվել, բայց հրդեհավտանգ իրավիճակը դեռեւս պահպանվում է։ Ավելին ասեմ՝ ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 1–ից սեպտեմբերի 30–ն ամենաբարձր հրդեհային վիճակն է սահմանվել, կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ բոլոր կառույցները պետք է առաջնային պատրաստվածության վիճակում լինեն։ Երբեմն հրապարակային կարծիքներ են հնչում, թե պետք է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահպանության ռեժիմ սահմանվի։ Արգելոցն ինքը ամենաբարձր եւ խիստ կարգի պահպանության ռեժիմ ունեցող է։ Բայց մենք, այո, ունենք որոշակի խնդիրներ, կան համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի ամբողջականությունը խաթարում են, եւ արդյունքում ունենում ենք շատ բարդ պատկեր։ Գյուղացիներն այդ տարածքներում խոտհարքներ ունեն եւ այնտեղ հասնելու համար պետք է անցնեն արգելոցի միջով, սակայն արգելոցային ռեժիմում սահմանափակումներ կան։ Կան նաեւ վիճելի տարածքներ, դրա համար մենք առաջիկայում շահագրգիռ կողմերի հետ ուզում ենք քննարկման առարկա դարձնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակումը, լիարժեք ամբողջացնենք այն, որ մի կողմից այն որպես կենսաբազմազանության կարեւոր տարածք, որպես արգելոց լիարժեք լինի, ինչքան հնարավոր է քիչ հարաբերվի, քիչ շահերի բախումներ ունենա համայնքների, մասնավոր հատվածի հետ։ Մյուս կողմից էլ համայնքների բնակիչները մտածեն, որ այդ տարածքները պետությունը ոչ թե հենց այնպես պահպանում է, այլ բնակիչների շահն է այս տարածքների պահպանությունը եւ առաջընթացը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի պահպանվող տարածքի եվրոպական դիպլոմ, եւ այս առումով մենք պարտավորություն եւ պատասխանատվություն ունենք միջազգային հանրության առաջ եւս, եւ պատահական չէ, որ միջազգային հանրությունն էլ անընդհատ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի ուժեղացնի պահպանումը եւ բարելավի վիճակը։ Նկատենք նաեւ, որ կենդանիների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը ողջ լայնությամբ հանդիսանում է էկոմիջանցքի կարեւոր մի հատված։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր այս օրերին ակտիվ, սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել այս աղետը կանխելու եւ հետեւանքները հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Պարզ է, որ կարող եք ասել, որ այն արգելոցի աշխատակիցների պարտականությունն է, բայց դեպքեր կան, երբ աշխատակիցը գրկում եւ մարմնով փակում է ծառը, որ այն չվնասվի։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր հրամանատարներին, զինված ստորաբաժանումներին, մեր զորքերին, ովքեր մեկ մարդու նման փայլուն աշխատանք կատարեցին այս օրերի ընթացքում եւ անգնահատելի ներդրում ունեցան մեր ժողովրդի, պետականության, ապագա սերունդների սեփականությունը պաշտպանելու գործում։
Հրդեհի պատճառներն առաջիկայում քննության արդյունքում կպարզվեն։ Չի բացառվում ոչ մի վարկած, նաեւ՝ մարդկային գործոնը, քանի որ հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ համայնքային եւ մասնավոր տարածքներից տեղաշարժը շատ է»։
Անդրադառնալով օդից հրդեհաշիջման աշխատանքներին՝ նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ լանդշաֆտի պայմաններում մարդկային ուժի կիրառումը շատ ցածր արդյունավետություն կունենար, դրա համար էլ անհրաժեշտություն առաջացավ օդից շիջման աշխատանքների իրականացման։ Նախարարը կարեւորել է հակահրդեհային տեխնիկական զինվածությունը եւ շեշտել, որ առաջիկա տարիներին խիստ հսկողական դիտարկումները կշարունակվեն, կմշակվի վերականգնման ծրագիր՝ ներգրավելով տեղական եւ միջազգային գործընկերներին, եւ այնպես կարվի, որ առաջիկա տարիներին ունենանք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերը։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 367 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024