ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 22 » Քննարկվել են նաեւ համահայկական խորհրդի ձեւավորմանը վերաբերող հարցեր
09:31
Քննարկվել են նաեւ համահայկական խորհրդի ձեւավորմանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան—սփյուռք վեցերորդ համաժողովի եւ համահայկական խորհրդի ձեւավորման նախապատրաստման աշխատանքներին։
Համահայկական խորհրդի ձեւավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների եւ այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը։ Հիշյալ մոտեցումներն ու մեխանիզմները քննարկման առարկա կդառնան ս.թ. սեպտեմբերի 18—20—ը կայանալիք Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովում։
Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ հանրապետության նախագահը հանձնարարել է նախապատրաստել համահայկական խորհրդի ձեւավորման նպատակների, անդամակցության չափանիշների, 2018թ. կայանալիք հիմնադիր նիստի օրակարգի եւ աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում։

***
Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը միաձայն ընդունվել էր դեռեւս 2015թ. սեպտեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստում, որտեղ հանրապետության նախագահը, ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ընթացքի ու առաջիկա անելիքների շուրջ կայացած ծավալուն քննարկումներն ամփոփելով, նշել էր, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձեւավորելու ընդհանուր պահանջ։ Նույն նիստում ձեւավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց։ Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 337 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024