ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 22:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 25 » Հրդեհներից հետո դասեր քաղել ենք /Վստահեցնում ու պարզաբանում են պատկան գերատեսչությունների պատասխանատուները/
18:10
Հրդեհներից հետո դասեր քաղել ենք /Վստահեցնում ու պարզաբանում են պատկան գերատեսչությունների պատասխանատուները/

Գործադիրի երեկվա նիստից հետո կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրված, որին մասնակցում էին հրդեհների ժամանակ «մարտական ընկերներ դարձած» բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը (բնորոշումը հենց նրանն էր,—Ա.Մ.) ու արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ասուլիսի թեման դարձյալ հդեհներն էին՝ արդյո՞ք ժամանակին են արձագանքել պատկան մարմինները եւ ճի՞շտ են արձագանքել, արդյո՞ք Ռուսաստանից բացի այլ երկրի դիմել են, ի՞նչ խնդիրներ են առաջադրվել այդ հրդեհներից հետո եւն։
Նախ՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով եւ Wi—Fi—ով։ Բանն այն է, որ արգելոցում հրդեհաշիջման ընթացքում արգելոցի տարածքում բջջային կապի բացակայությունը հանգեցրել էր որոշակի բարդությունների։ Ճիշտ է, մի քանի ժամ հետո ԱԻՆ—ը կազմակերպել էր թվային կապ, բայց դա բավարար էր եղել միայն ԱԻՆ—ի համար։ Դ. Տոնոյանի խոսքով, մեր երկրի նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք անձամբ վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, եւ որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով։
Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում, եւ ընտրում են այն վայրերը, որտեղ պետք է տեղակայվեն համապատասխան կայանները։ Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկա 20 օրում այդ խնդիրը կլուծվի։ Դրանից զատ, ցանկանում են արգելոցում Wi—Fi սարքավորումներ տեղադրել, ինչը կաջակցի նաեւ մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին։ Սա էլ կլինի մասնավոր ներդրման ու դրամաշնորհային ծրագրով։
Ընդհանուր առմամբ, մեր երկրում վերջին խոշոր անտառային հրդեհներից հետո ԱԻՆ տեխնիկական հագեցվածության վերաբերյալ համապատասխան եզրակացություններ արվել են, որոնք ներկայացվել են նախագահին ու վարչապետին։
Իսկ ինչո՞ւ ՌԴ ԱԻՆ համապատասխան ինքնաթիռը ներգրավելու խնդրանքը չեղավ ավելի վաղ։ Թեեւ այս հարցադրումը մեկ անգամ չէ, որ վերջին շրջանում հնչել է, բայց կրկին տրվեց։ Ի պատասխան՝ ԱԻ նախարարը պարզաբանեց. «Չենք դիմել ավելի վաղ, քանի որ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու, երբ սկսեցին այրվել անտառները, ոչ թե խոտածածկը, միանգամից դիմեցինք»։
Դ. Տոնոյանը համապատկերում հավելեց, թե ԱԻՆ հագեցվածության մակարդակը բարձրացման համար կառավարության կողմից պարբերաբար հատկացվում են միջոցներ, աջակցում են նաեւ միջազգային դրամաշնորհային ծրագրերը։ Օրինակ, Երեւանում կիրառվում են հրշեջ մեքենաներ, որոնք տրամադրվել են Ճապոնիայի դրամաշնորհային ծրագրերով։ Այսպիսին է իրավիճակն այսօր, սակայն, ինչպես վստահեցնում է ԱԻ նախարարը, իրենք անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան բարելավել վիճակը։ Նաեւ՝ անտառների եւ քաղաքային պայմաններում հրդեհաշիջման աշխատանքները տարբեր տեխնիկական միջոցներ են պահանջում։
Եվ հրդեհների օրերին, Դավիթ Տոնոյանի խոսքերով, գործում էին ռազմական լեզվով ասած՝ երկու «թատերաբեմում», երկու օր զուգահեռ աշխատանքներ էին տարվում՝ «Խոսրովի անտառ» արգելոցում եւ Վայոց ձորի մարզում հրդեհներն էին մարվում։ «Այն, ինչ որ մենք ունեինք, օգտագործվել է ամբողջովին։ Հրդեհի ծավալը մեծ է եղել, մեզ համար անհաղթահարելի, դրա համար էլ դիմել ենք ռուսաստանյան մեր գործընկերներին»,—ասաց նա՝ ընդգծելով, որ զինված ուժերի տեխնիկական միջոցները եւս օգտագործվել են, ուստի կնախընտրեր, որ պաշտպանության նախարարությունը ձեռք բերեր այդպիսի միջոցներ, որոնք կօգտագործվեին նաեւ արտակարգ իրավիճակների խնդիրները լուծելու համար։
Հետաքրքիր է, թե հայկական կողմը հրդեհները մարելու գործում աջակցության համար Ռուսաստանից բացի այլ երկրի դիմե՞լ է։ Պարզվում է՝ ոչ։ Եվ պատճառն այն է, որ գնահատվել է, որ ջրաթափման անհրաժեշտություն կա, եւ «միայն Ռուսաստանի ինքնաթիռներն էին, որոնք տարածաշրջանում կարելի էր կիրառել»։ Բացի այդ, այլ երկրների պարագայում պահանջում են արտակարգ իրավիճակի հայտարարում, քննարկում, հայկական կողմը այդքան ժամանակ չուներ, իսկ ռուսաստանյան գործընկերը արձագանքեց մի քանի ժամվա ընթացքում։
Ի դեպ, Ռուսաստանի տրամադրած ինքնաթիռի համար վարձատրություն չի լինելու, դա ՌԴ—ի օգնությունն էր Հայաստանին, լինելու են պարզապես որոշ ապահովման ծախսեր։
Արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարները գո՞հ են իրենց աշխատանքից։ Ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ ընդհանրապես, հնչած քննադատություններն իր համար ավելի շատ շարժառիթ էին, եւ ինքը, իհարկե, «չէր կարող պաշտպանության նախարարության փորձը չբերել արտակարգ իրավիճակների նախարարություն։ Ձեզ հետ անկեղծ լինեմ,–լրագրողներին դիմեց ԱԻ նախարարը,–երկրորդ հրդեհի օջախի գոյացման արդյունքում կար որոշակի կոորդինացման խնդիր, որը գործընկերների՝ Արծվիկ Մինասյանի, Աշոտ Հարությունյանի հետ շատ արագ հաղթահարեցինք։ Կար մարզային կառույցների, մասնավոր սեկտորի ներգրավվածություն, կամավորների մեծ բանակ, եւ կար կազմակերպչական խնդիր, որ ժամանակ էր պահանջում ինչպես ցանկացած մարտական գործողության ընթացքում։ Ինչպես ասում են՝ կրակի մեջ էինք հայտնվել»։
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց. «Մենք դարձանք մարտական ընկերներ», եւ հավելեց, թե առանձին դեպքերում Դավիթ Տոնոյանն ինքն էր գլխավորում գործողությունը, եւ պետական ատյանների, համայնքապետերի կողմից նվիրված մեծածավալ աշխատանք է տարվել։
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է քաղած դասերը ուսումնասիրի, վերլուծի կատարված աշխատանքները եւ առաջարկներ ներկայացնի։ «Չաշխատողները չեն սխալվում»,—նշեց նա։
Գանք դասեր քաղելուն։ «ՀՀ»—ն հարց ուղղեց արտակարգ իրավիճակների նախարարին. «Փաստ է՝ բաց երկնքի քաղաքականությունը ինչ—որ չափով վնասեց փոքր ավիացայի զարգացմանը, եւ այդ գնահատականը իմ, որպես լրագրողի, կողմից տրվել է որոշակի ուսումնասիրություններից հետո։ Իսկ փոքր ավիացիան մեր երկրի համար հույժ անհրաժեշտություն է հենց այսպիսի իրավիճակների պարագայում։ Հրդեհներից հետո քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ քննարկե՞լ եք իրավիճակը շտկելու մեխանիզմներ կամ պատրաստվո՞ւմ եք քննարկել, որովհետեւ մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում հնարավոր է ռազմական ավիացիան, ելնելով մեր երկրի վիճակից, չկարողանա օգնության հասնել»։ «Ձեզ հետ համաձայն եմ,—ասաց Դավիթ Տոնոյանը,—բայց այսօր ռազմաքաղաքական իրավիճակը ներդրումների առումով այլ առաջնահերթություններ է առաջացնում»։
Տեղեկացնենք նաեւ, որ ասուլիսին գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը ներկայացրեց Վայոց ձորի հրդեհի արդյունքների՝ արբանյակային պատկերի վերածման նախնական արդյունքը եւ նշեց, որ անտառտնտեսության սահմաններում այրված տարածքը շուրջ 319 հեկտար է կազմում, անտառտնտեսության սահմաններից դուրս այրված տարածքը՝ շուրջ 290 հեկտար, իսկ ընդհանուր այրված անտառածածկ տարածքը 219 հեկտար։ Տարբեր աստիճանի այրումներ կան։ Վայոց ձորի տնտեսության ընդհանուր տարածքը կազմում է 15050 հեկտար, որից անտառածածկ տարածքը՝ 7656 հեկտար։ Հիմնականում Վայոց ձորի տնտեսությունում վնասվել են որոշ թփեր եւ գիհու նոսրուտներ։ Ելնելով բուսաբանական առանձնահատկություններից՝ այն տեսակներն են, որոնք ապրում են երեք հարյուր եւ ավելի տարի, եւ բնակլիմայական պայմանների նկատմամբ պահանջկոտ չեն։ «Ամեն մի ծառն էլ թանկ է մեզ համար, եւ ամեն քայլ պետք է ձեռնարկվի հետագայում նման խնդիրներին ավելի արագ արձագանքելու եւ լուծումներ տալու համար»։
Նկատենք, որ Վայոց ձորի անտառտնտեսության վիճակը թույլ է տալիս հետագայում վերականգնման աշխատանքներ իրականացնել որտեղ հնարավոր է։
Իսկ Խոսրովի արգելոցի 1600 հեկտար տարածքից հրդեհների հետեւանքով, նախնական տվյալներով, վնասվել է 250 հեկտարը։ Այս մասին տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը. «Կան առանձին կղզյակներ, որտեղ վնասը շատ մեծ չէ, դրանք նաեւ հնարավորություն են տվել կենդանական աշխարհին պատսպարվել։ Վնասների չափն առաջիկայում ճշգրտվելու է, մի քանի աղբյուրներ ենք համադրելու, որպեսզի ունենանք ճշգրիտ պատկեր։ Վստահեցնում ենք, որ չի լինելու որեւէ բան, որը կթաքցնենք, այդպիսի խնդիր չկա»։
Անդրադառնալով համահայկական ծառատունկ կազմակերպելու մասին հարցին՝ բնապահպանության նախարարը շեշտեց, որ արգելոցային ռեժիմը թույլ չի տալիս որեւէ միջամտություն, մարդու որեւէ գործունեություն, բույսերի արհեստական աճեցում։ «Արգելոցի հետ կապված գործում է խիստ ռեժիմ։ Առաջիկայում քննարկելու ենք արգելոցի կառավարման պլանը, որտեղ կան նաեւ առանձին լուծումներ, որպեսզի այնտեղ ընդգրկվեն նոր տարածքներ, արգելոցում այլ ռեժիմներ կիրառելով՝ կարողանանք որոշակի քայլեր անել, սակայն բուն արգելոցում որեւէ միջամտություն արգելվում է ու չի իրականացվելու»,–ամփոփեց նախարարը։ Իսկ աշխատանքները կդրվեն հանրային քննարկման, որպեսզի հասարակությունն ու բնապահպանները լիարժեք իմանան հետագա գործողությունների մասին։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024