Գլխավոր էջ » 2017»Հուլիս»26 » Ազգային պատկերասրահի եւ պատմության թանգարանի զարգացման հարցեր
11:09
Ազգային պատկերասրահի եւ պատմության թանգարանի զարգացման հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII—XIX դդ. եվրոպական փորագրանկարներում եւ հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ եւ մինչ օրս անհայտ նմուշներ։ Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ—Էսքիճեան թանգարանի եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից։
Կառավարության ղեկավարը շրջել է նաեւ Հայաստանի պատմության թանգարանում, ծանոթացել հավաքածուներին եւ ցուցադրություններին։
Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանը եւ զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։